Հայտարարություններ
Այլ հայտարարություններ
2027–2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) և Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում՝ 2026 թվականի ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին, Լոռու մարզպետի աշխատակազմի դահլիճում կանցկացվի հանրային քննարկում։ Քննարկման ընթացքում կներկայացվեն Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից կազմված 2027–2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերը, 2027 թվականի պետական բյուջեի ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դրանց հիմքում դրված ծախսային հաշվարկներն ու հիմնավորումները։
Հայտարարված է` 01.04.2026
Վերջին ժամկետը` 09.04.2026
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
ԿՈՎԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 118-Լ որոշումով փոփոխություն է կատարվել՝ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրում(այսուհետ՝ծրագիր) և որպես շահառու մարզ ընդգրկվել է նաև Լոռու մարզը: Ծրագրով պետական աջակցությամբ կփոխհատուցվեն 2026 թվականին՝ 3500 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։ Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի տնտեսավարողը: ՀՀ Լոռու մարզի համայնքներում 2026 թվականին նախատեսվող սերմնավորվող կովերի գլխաքանակը ըստ համայնքների
Հայտարարված է` 12.02.2026
Վերջին ժամկետը` 27.02.2026
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հեռ.` (+ 374 322) 4-30-99
Հարգելի քաղաքացիներ, ներկայացնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի 2025-2027 թվականների գործողությունների երրորդ ազգային ծրագրի միջոցառումները, որոնք նպատակ ունեն բարձրացնել ԿԽԱ օրակարգի վերաբերյալ իրազեկվածությունը, խթանել կանանց մասնակցությունը և ամրապնդել համայնքների դիմակայունությունը: Մասնավորապես նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
Հայտարարված է` 10.02.2026
Վերջին ժամկետը` 27.02.2026
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ գործընկերներ, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը 2026 թվականի փետրվարի 2-ին https://cso.gov.am/ կայքում հրապարակել է հայտարարություն՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին: Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 2-ից մինչև 2026 թվականի փետրվարի 16-ը ներառյալ:
Հայտարարված է` 05.02.2026
Վերջին ժամկետը` 16.02.2026
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Տեղեկացնում ենք, որ ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների կողմից հրապարակվել են հասարակական խորհուրդների ձևավորման վերաբերյալ հայտարարությունների ցանկերը։ Հիշեցնում ենք, որ հասարակական խորհուրդների կազմում կարող են ներգրավվել նաև համայնքային հասարակական կազմակերպությունները և անկախ փորձագետները՝ համաձայն ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշման։ Վերոնշյալ իրավական ակտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/212663
Հայտարարված է` 28.11.2025
Վերջին ժամկետը` 30.12.2025
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հայտարարված է` 31.10.2025
Վերջին ժամկետը` 19.11.2025
Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ



