Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Այլ հայտարարություններ



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿՈՎԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 118-Լ որոշումով փոփոխություն է կատարվել՝ ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված՝ մթերատվության բարձրացման փորձնական ծրագրում(այսուհետ՝ծրագիր) և որպես շահառու մարզ ընդգրկվել է նաև Լոռու մարզը: Ծրագրով պետական աջակցությամբ կփոխհատուցվեն 2026 թվականին՝ 3500 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։ Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով փոխհատուցել սերմնավորման արժեքի 10 հազար դրամը, իսկ 5 հազար դրամը կվճարի տնտեսավարողը: ՀՀ Լոռու մարզի համայնքներում 2026 թվականին նախատեսվող սերմնավորվող կովերի գլխաքանակը ըստ համայնքների

Հայտարարված է` 12.02.2026

Վերջին ժամկետը` 27.02.2026

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ
Հեռ.` (+ 374 322) 4-30-99

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ, ներկայացնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի 2025-2027 թվականների գործողությունների երրորդ ազգային ծրագրի միջոցառումները, որոնք նպատակ ունեն բարձրացնել ԿԽԱ օրակարգի վերաբերյալ իրազեկվածությունը, խթանել կանանց մասնակցությունը և ամրապնդել համայնքների դիմակայունությունը: Մասնավորապես նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

Հայտարարված է` 10.02.2026

Վերջին ժամկետը` 27.02.2026

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ գործընկերներ, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը 2026 թվականի փետրվարի 2-ին https://cso.gov.am/ կայքում հրապարակել է հայտարարություն՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին: Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2026 թվականի փետրվարի 2-ից մինչև 2026 թվականի փետրվարի 16-ը ներառյալ:

Հայտարարված է` 05.02.2026

Վերջին ժամկետը` 16.02.2026

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ նախարարությունների և ՀՀ կառավարության ենթակա մարմինների կողմից հրապարակվել են հասարակական խորհուրդների ձևավորման վերաբերյալ հայտարարությունների ցանկերը։ Հիշեցնում ենք, որ հասարակական խորհուրդների կազմում կարող են ներգրավվել նաև համայնքային հասարակական կազմակերպությունները և անկախ փորձագետները՝ համաձայն ՀՀ վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշման։ Վերոնշյալ իրավական ակտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/212663

Հայտարարված է` 28.11.2025

Վերջին ժամկետը` 30.12.2025

Հասցե` ք. Վանաձոր 2001, Հայքի հրապարակ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-19 17:32:52