Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը

Տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը 04.06.2024

Հունիսի 3-ին` աղետի 9-րդ օրը, կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, պատասխանատու պաշտոնյաներ։ Զեկուցվել է երեկ երեկոյան նախարարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

ԿԳՄՍ նախարարն ու Լոռու մարզպետը շնորհավորել են Ալավերդու դպրոցականներին

ԿԳՄՍ նախարարն ու Լոռու մարզպետը շնորհավորել են Ալավերդու դպրոցականներին 03.06.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, այցելել են Ալավերդի համայնքի Մ. Թանդիլյանի անվան թիվ 10 և Հովհ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցներ:

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել էին Լոռու մարզի աղետի գոտի

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել էին Լոռու մարզի աղետի գոտի 03.06.2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ մայիսի 31-ին եղել են աղետի գոտում։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են աղետի գոտի

Դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են աղետի գոտի 31.05.2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ այսօր այցելել են աղետի գոտի։ Նրանց է ներկայացվում աղետից վնասված թաղամասերի խնդիրները, վնասների չափը։

Ամփոփիչ խորհրդակցություն

Ամփոփիչ խորհրդակցություն 31.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ մայիսի 30֊ին՝ ուշ երեկոյան, անց է կացվել ամփոփիչ խորհրդակցություն, որին ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՎԿԱԿ, Սննդի անվտանգության պետական տեսչական մարմնի, ՀՀ ՏԿԵ նախարարության, Ճանապարհային դեպարտամենտի, ՀԷՑ, «Գազպրոմ Արմենիա»ՓԲԸ, Լոռու մարզպետի աշխատակազմի, Ալավերդու համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ։ Ամփոփվել են օրվա ընթացքում իրականացված աշխատանքները, տրված հանձնարարականների կատարման արդյունքները։

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել գույքագրման հանձնաժողովի մասնակցությամբ

Մարզպետը խորհրդակցություն է անցկացրել գույքագրման հանձնաժողովի մասնակցությամբ 30.05.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 29-ին խորհրդակցություն է անցկացրել ջրհեղեղից տուժած բնակավայրերում վնասների չափերը գույքագրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ: Մարզի ղեկավարը ծանոթացել է հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-02 09:37:16