Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անձնակազմի կառավարում, Փաստաթղթաշրջանառություն, Հասարակայնության հետ կապեր -2023 18.01.2024
Անձնակազմի կառավարում. Լոռու մարզպետի աշխատակազմում հաշվետու տարում առկա է եղել 112 հաստիք, որից 91-ը՝ քաղաքացիական ծառայողների հաստիքներն են, որից թափուր է 7-ը: 1 պաշտոն ժամանակավոր (ֆիզ.արձակուրդ) թափուր է: 2023 թ. ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 11 ներքին և 1 արտաքին մրցույթ, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 2 մրցույթ։ Վերապատրաստվել է 20 քաղաքացիական ծառայող: 2023 թվականի ընթացքում աշխատանքից ազատվել է 3 քաղծառայող, ընդունվել 1-ը:

Իրավաբանական բաժին- 2023թ 17.01.2024
2023թ. ընթացքում ընդունվել է մարզպետի 858 որոշում: Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի կողմից արձակվել է 1546 հրաման: 2023թ. իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով հաստատված աշխատանքային ծրագրով նախատեսված 2 համայնքում (Ալավերդի և Գյուլագարակ), կազմվել են արձանագրություններ: Հայտնաբերված թերությունների ու խախտումների վերացման նպատակով համայնքների ղեկավարներին տրվել են մեթոդական ցուցումներ:

ԸՆՏԱՆԻՔԻ, ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ-2023 17.01.2024
Ոլորտում իրականացվել են զգալի աշխատանքներ: Կատարվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 550 երեխայի կարիքների գնահատում, ուսումնասիրման և գնահատման արդյունքների հիման վրա մշակվել են սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագրեր և ապահովվել դրանց իրականացումը համապատասխան հաստատություններում: Կատարվել են ավելի քան 250 տնայցեր, որոնց արդյունքում որոշ երեխաներ տեղավորվել են մասնագիտական հաստատությունում, խնամատար ընտանիքում: Մյուսների մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություն կանխարգելվել է ընտանիքին հասցեական աջակցության, մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու, կամ ցերեկային խնամքի կենտրոն ուղղորդելու միջոցով, կանխարգելվել են շահերի ոտնահարման, ամուսնալուծության դեպքեր: 2023թ. ընթացքում վարչության համապատասխան մասնագետները մասնակցություն են ունեցել անչափահասներին վերաբերող 53 դատական նիստերի:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-2023 17.01.2024
Ոլորտում իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր. 1. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների ծրագրի» շրջանակներում ինտենսիվ այգիների հիմնման համար, ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով, կնքվել է «Պետական աջակցություն տրամադրելու մասին» 8 պայմանագիր՝ 14․27 հա այգեհիմնման համար։

Շրջակա միջավայրի պահպանություն-2023 17.01.2024
2023թ. ընթացքում մարզի ազգաբնակչությանը անվճար տրամադրվել է շուրջ 23 000 մ3 թափուկ վառելափայտ, որից օգտվել է 3 135 շահառու: 2023թ. ընթացքում պետբյուջեի և այլ միջոցներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառտնեսությունների տարածքներում իրականացվել են. շուրջ 236 հա անտառտնկման աշխատանքներ, 25 հա տարածքի վրա բնական վերաճին օժանդակման միջոցառումներ, 435 հա տարածքի վրա անտառմշակույթների լրացման և խնամքի աշխատանքներ, շուրջ 17.76 կմ ցանկապատման աշխատանքներ:

Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքներից զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները 17.01.2024
Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր ներկա են եղել Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքների նորակոչիկների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Ալավերդու սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու բակում տղաներին ճանապարհելու համար մեծ միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին նաև համայնքների իշխանությունների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները: