Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 8֊ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր, ՀՀ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:

Խորհրդակցություն՝ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով 10.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը կանոնակարգելու, վարչապետի՝ աղետի գոտի այցից հետո տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով՝ պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Նիստին ներկա են եղել նաև ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, նախարարի խորհրդական Արմեն Զոհրաբյանը։

Մարզի ղեկավարն այցելել է Քարկոփ բնակավայր 07.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը, նախարարության գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, պատասխանատու այլ պաշոնյաներ այսօր այցելել են հեղեղումներից մեծ վնասներ կրած Քարկոփ բնակավայր, դիտարկել արդեն իսկ գործող հետիոտնային կամուրջը, հետևել բնակավայրի մաքրման աշխատանքներին:

Աղետից տուժած բնակավայրերում ակտիվորեն շարունակվում են վերականգնողական աշխատանքները 07.06.2024
Հունիսի 6-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Նիստին ներկա էր նաև ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը: Ներկայացվել են հեղեղումներից տուժած բնակավայրերում ակտիվորեն իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման լայնածավալ աշխատանքները: էներգամատակարարման և գազամատակարարման վերականգնողական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ջրամատակարարումը մեկ կետից՝ վերականգնվել է Քարկոփ համայնքում, Սանահին կայարան թաղամասում այս պահին ջրագիծ է անցկացվում։

Մարզպետը հետևել է աղետի գոտում ընթացող վերականգնողական մեծածավալ աշխատանքներին 07.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ փոխնախարար Նարեկ Մանուկյանը հունիսի 6-ին այցելել են Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, ուր աղետի գոտու վերականգնողական մեծածավալ աշխատանքներ են ընթանում: Նրանք զրուցել են Սանահին կայարանի ձախափնյա թաղամասում ապրող բնակիչների հետ, դիտարկել վնասի չափերը, քննարկել նրանց կարիքները, ներկայացրել թաղամասում կատարվող վերականգնողական աշխատանքները: Սանահին կայարան թաղամասում այս պահին խմելու ջրագիծ է անցկացվում, գազամատակարարումը վերականգնված է, էներգամատակարարման վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են:

Քարկոփ համայնքում դեղամիջոցների բաշխում է կատարվել 07.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ աղետի գոտու բնակիչների շրջանում կատարվել է դեղորայքի պահանջարկի վերաբերյալ կարիքի գնահատում: Լոռու մարզպետի աշխատակազմը և «Ախթալայի առողջության կենտրոն» ՊՓԲԸ-ի բուժանձնակազմը Քարկոփ համայնքում իրականացնում են դեղամիջոցների բաշխման գործընթաց:



