Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով անցկացվել է հերթական խորհրդակցությունը

Հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով անցկացվել է հերթական խորհրդակցությունը 15.06.2024

Հունիսի 14֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով պատասխանատու կառույցների ներկայացուցիչների, աշխատակազմի մասնակցությամբ Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Նիստին ներկա են եղել նաև ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Արյունատվության ակցիա՝ Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ

Արյունատվության ակցիա՝ Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ 14.06.2024

Հունիսի 14-ին՝ Արյան դոնորների միջազգային օրվա առթիվ, Լոռու մարզի արյան փոխներարկման կայանում կազմակերպվել էր արյունատվության ակցիա, որին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետի աշխատակազմի առողջապաhության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, առողջապահական հիմնարկների ղեկավարներ, բուժաշխատողներ, կամավորներ:

 Քարկոփ բնակավայրում ճոճվող հետիոտնային ժամանակավոր կամուրջ է կառուցվում

Քարկոփ բնակավայրում ճոճվող հետիոտնային ժամանակավոր կամուրջ է կառուցվում 13.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հունիսի 12֊ին այցելել են Քարկոփ բնակավայր, որտեղ ճոճվող հետիոտնային ժամանակավոր կամուրջ է կառուցվում ՆԳՆ փրկարար ծառայության ուժերով։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է աղետից տուժած բնակավայրերում կատարվող վերականգնողական աշխատանքներին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է աղետից տուժած բնակավայրերում կատարվող վերականգնողական աշխատանքներին 12.06.2024

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախագահի առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում: Նախագահին ներկայացվել է իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է:

Էկոպարեկային ծառայությունը համալրվել է երեք ամենագնաց մեքենաներով

Էկոպարեկային ծառայությունը համալրվել է երեք ամենագնաց մեքենաներով 12.06.2024

Դսեղ բնակավայրում Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել. ծառայությունը համալրվել է երեք ամենագնաց մեքենաներով: Միջոցառմանը ներկա են եղել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ծառայության պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին, համայնքային, բնապահպանական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

Նշվել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը

Նշվել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը 10.06.2024

Հունիսի 8- ին հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի կերպարվեստի թանգարանի հիմնադրման 50-ամյակը, որի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, արվեստի գործիչներ, հյուրեր։ Մարզի ղեկավարի և իր անունից թանգարանի կեսդարյա գործունեության առթիվ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ Գոռ Ասրյանը։ Նա կարևորեց Կիրովական֊Վանաձորի այցեքարտը դարձած թանգարանի մեծ ավանդը սերունդների գեղագիտական ճաշակի ձևավորման գործում։ Մաղթեց բեղմնավոր գործունեություն և հետագա հաջողություններ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-02 09:37:16