Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների

Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 08.12.2022

Առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N 333-Ն որոշման 2-րդ կետը, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզպետի նոյեմբերի 9-ի 2011թ., թիվ 373-Ն որոշումը Լոռու մարզպետարանում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ն իրականացնում է Լոռու մարզպետարանի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում։ Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն՝

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղերձը երկրաշարժի զոհերի հիշատակի և Աղետների դիմակայության օրվա կապակցությամբ 07.12.2022

Այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 34-րդ տարելիցը։ Հիշատակի այս օրը կրկին ուզում եմ ցավակցական խոսք հղել բոլոր այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան: Ցավոք կորստի վիշտն անամոքելի է անգամ այսքան տարիներ անց, սակայն կյանքը շարունակվում է: ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ այս տարի ավարտին է հասցվել «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը» ու, թեև մարզում դեռևս կան տնակներում բնակվող ընտանիքներ, սակայն նրանց խնդրի լուծումը ևս կառավարության առաջնահերթ ծրագրերից է:

Վանաձորի թիվ 30 դպրոցը տոնել է իր 30-ամյա տարեդարձը

Վանաձորի թիվ 30 դպրոցը տոնել է իր 30-ամյա տարեդարձը 07.12.2022

Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցի հյուրընկալ հարկի ներքո անցկացվեց կրթօջախի 30-ամյակին նվիրված միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության պաշտոնյաներ, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Այսօր համայն հայությունը կրկին սգում է և խնկարկում Սպիտակի ահեղ երկրաշարժին զոհ գնացած անմեղ մարդկանց հիշատակը

Այսօր համայն հայությունը կրկին սգում է և խնկարկում Սպիտակի ահեղ երկրաշարժին զոհ գնացած անմեղ մարդկանց հիշատակը 07.12.2022

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ միասին Սպիտակ այցելեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման: Սպիտակում 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի:

Կամավորությունը կփրկի աշխարհը.  միջոցառումը համախմբել էր հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի

Կամավորությունը կփրկի աշխարհը. միջոցառումը համախմբել էր հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի 06.12.2022

Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» նախաձեռնությամբ և ջանքերով կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Այն անցկացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հյուրընկալ հարկի ներքո՝ համախմբելով շուրջ 60 հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի:

Քննարկվել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության կարևոր հարցեր. մարզի պատվիրակությունը եռօրյա այցով Ֆրանսիայում է

Քննարկվել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության կարևոր հարցեր. մարզի պատվիրակությունը եռօրյա այցով Ֆրանսիայում է 06.12.2022

Լոռու մարզի պատվիրակությունը` մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ, եռօրյա այցով գտնվում է Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնում։ Պատվիրակությունը մեկնել է Մարսել՝ ռեգիոնալ խորհրդի նախագահ Ռենո Մուզելյեի հրավերով՝ մասնակցելու «Միջերկրականի ապագան» 5-րդ միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են պատվիրակություններ՝ ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցող բոլոր երկրների վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 12:06:42