Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն է կատարվել նաև Քարկոփ բնակավայր

Այցելություն է կատարվել նաև Քարկոփ բնակավայր 01.07.2024

Քարկոփ բնակավայրում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ հունիսի 29-ին հանդիպել է բնակիչների հետ։ Մարզպետը հանգամանորեն ներկայացրել է աղետի գոտու վերականգնման նպատակով տարվող աշխատանքների արդեն հաջորդ փուլով նախատեսված կամուրջների, ճանապարհների վերականգնման ուղղությամբ նախատեսված ծրագրերը։ Մարզի ղեկավարը նշել է, որ տարբեր գերատեսչությունների հետ ներկայում քննարկվում են վարկային արտոնություններին վերաբերող, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին, այգիներին, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին և անասնապահությանը հասցված վնասների հետ կապված հարցերը։ Արդյունքների մասին առաջիկայում կիրազեկվի։

«Աշխարհի բնակչությունն ու մենք, կամ թե ինչ գիտենք ժողովրդագրության մասին»՝ խաղ-մրցույթ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ

«Աշխարհի բնակչությունն ու մենք, կամ թե ինչ գիտենք ժողովրդագրության մասին»՝ խաղ-մրցույթ Բնակչության համաշխարհային օրվա առթիվ 01.07.2024

Հուլիսի 11-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել և նշվում է՝ որպես Բնակչության համաշխարհային օր: Օրվա խորհրդով պայմանավորված՝ Լոռու մարզային գրադարանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ, ՀԿ կենտրոնի և Լոռու մարզային գրադարանի հետ համատեղ կազմակերպվել էր միջոցառում՝ նպատակ ունենալով հասարակությանն իրազեկել ժողովրդագրության գլոբալ և հայաստանյան միտումների վերաբերյալ:

Աշխատանքային այց է իրականացվել Դեբեդ համայնք

Աշխատանքային այց է իրականացվել Դեբեդ համայնք 29.06.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունիսի 29-ին այցելել է Դեբեդ բնակավայր, վերջինիս վարչական ղեկավար Անուշ Սարգսյանի ուղեկցությամբ հետևել այստեղ կառուցվող դպրոցի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես հայտնի է, Դեբետի դպրոցը կառուցվում է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «Գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի» շրջանակներում՝ COAF-ի բարերարներ Հարություն և Սյուզան Մանգոյանների ժառանգների հովանավորությամբ: Ծրագրի արժեքն ավելի քան 1.7 միլիոն ԱՄՆ դոլար է:

«Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության միջոցներով վերանորոգվել են Սպիտակի թիվ 2 դպրոցի դասասենյակների հատակներն և պատուհանները

«Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության միջոցներով վերանորոգվել են Սպիտակի թիվ 2 դպրոցի դասասենյակների հատակներն և պատուհանները 28.06.2024

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության նախագահ Դավիթ Շահինյանը հունիսի 27-ին Սպիտակի Դրաստամատ Տեր-Սիմոնյանի անվան թիվ 2 դպրոցում ներկա են եղել «Հույս Հայաստանի համար» մարդասիրական ընկերակցության միջոցներով վերանորոգված դասասենյակների բացման հանդիսավոր արարողությանը: Կազմակերպության միջոցներով վերանորոգվել են դպրոցի դասասենյակների հատակներն և պատուհանները։ Որոշ աշխատանքներ ընթացքի մեջ են։

Լոռու մարզին կհատկացվի 244 մլն 729.2 հազ․ դրամ՝ 14 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով

Լոռու մարզին կհատկացվի 244 մլն 729.2 հազ․ դրամ՝ 14 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով 28.06.2024

ՀՀ Կառավարության հունիսի 27-ի նիստում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել ավարտված և ավարտվող շինարարությամբ 93 մանկապարտեզ գույքով ապահովելուն: Մանկապարտեզների համար պետք է ձեռք բերվի շուրջ 122 անուն գույք, ինչի նպատակով ՀՀ մարզպետարանների կողմից արդեն իսկ մեկնարկել են գնման հայտերի մշակման աշխատանքները։ Մասնավորապես` Լոռու մարզին կհատկացվի 244 մլն 729.2 հազ․ դրամ՝ 14 մանկապարտեզների համար գույքի ձեռքբերման նպատակով:

Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից

Աղետի գոտու տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող շահառուներին կտրվի հնարավորություն շարունակել օգտվել աջակցությունից 27.06.2024

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է «Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար աջակցության ծրագրի շրջանակում վարկի մարման ժամկետը երկարաձգելու, մայր գումարի կամ տոկոսադրույքի մարման համար լրացուցիչ արտոնյալ ժամկետ սահմանելու մասին» որոշում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-02 09:37:16