Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզում էր Բունդեսթագի պատվիրակությունը 04.10.2012
Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ դոկտոր Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Փոխնախագահի այցը ճանաչողական էր, նպատակ ուներ ծանոթանալու մարզի արտադրական պոտենցիալին, առկա հիմնախնդիրներին, Գերմանական կառավարությոն կողմից մարզում իրականացվող ծրագրերին:

Հայաստանի հնագույն թատերափառատոնի 21-րդ տոնականչը 03.10.2012
Սեպտեմբերի 30-ին Ալավերդու մշակույթի պալատի լեփ-լեցուն դահլիճում մեկնարկեց «Թատերական Լոռի» հերթական՝ միջազգային փառատոնը: Այս անգամ փառատոնը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, թատերարվեստի գործիչներ, հյուրեր: (տեսանյութ)

Լոռու մարզպետը եւ Գուգարաց թեմի առաջնորդը շնորհավորեցին տարեցներին 02.10.2012
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառումների մի ամբողջ շարք՝ վանաձորցի տարեցներին շնորհավորելու և նրանց վաստակը գնահատելու համար: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ եղան Վանաձորի «Հույսի տուն» տարեցների հանգստյան տանը և ծերատանը:
Շինաշխատանքների պատկերն առավել գերադասելի է 01.10.2012
Հոկտեմբերի 1-ին անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցությանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նախ անդրադարձավ բյուջեից սնվող հիմնարկների կողմից կատարվող գնումներին, ևս մեկ անգամ հիշեցնելով համապատասխան ծառայություններին՝ լուրջ վերաբերմունք դրսևորել խնդրին: Ապա կարևորեց առողջապահական հիմնարկների բյուջեների կատարողականների հարցը:

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է 30.09.2012
Թանկագին մայրեր, հայրեր, տատիկներ ու պապիկներ: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը Ձեզ՝ բոլորիդ, Տարեցների միջազգային օրվա առթիվ:
Շահագործման հանձնվեց Ալավերդու կոշտ կենցաղային թափոնների քաղաքային աղբավայրը 29.09.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն սեպտեմբերի 28-ին Ալավերդիում ներկա գտնվեց կոշտ կենցաղային թափոնների նոր քաղաքային աղբավայրի շահագործման արարողությանը:



