Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում. 27.02.2014
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի ամենամյա անցկացումը Հայաստանի մշակութային կյանքի մի մասն է կազմում: Յուրաքանչյուր տարի Ֆրանկոֆոնիայի օրերը մեծ շուքով նշվում են նաև Լոռու մարզում, հատկապես, որ մարզը սերտ բարեկամական կապեր ունի Ֆրանսիայի հետ: Այս տարի Լոռու մարզին հնարավորություն է ընձեռվել «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքն ամփոփել սեփական հարկի տակ: Սպասվում է ֆրանկոֆոն երկրների դեսպանների ակումբի ներկայացուցիչների մասնակցությունը եզրափակիչ մրջոցառմանը:

Աշխատատեղեր հաշմանդամություն ունեցողների համար 26.02.2014
Փետրվարի 25-ին Վանաձորում հանդիսավորությամբ բացվեց «Էբրիկոտ» ընկերությունը: Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության նպատակով ստեղծված հուշանվերների և զարդերի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը նպատակ ունի լուծելու առայժմ 11 հաշմանդամների զբաղվածության խնդիրը։
Պարգևատրվեցին «Հայռուզգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի աշխատակիցները 24.02.2014
Փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած գազատարի վթարի հետևանքները շուտափույթ վերացնելու նպատակով, ինչպես հայտնի է, գիշերուզօր աշխատանքներ իրականացրեցին «Հայռուզգազարդ» ՓԲԸ Լոռու ԳԳՄ-ի աշխատակիցները: Նրանց աշխատանքը գնահատելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը լավագույն աշխատակիցներին պարգևատրեց շնորհակալագրերով, արժեքավոր նվերներով:
Աշխատանքային խորհրդակցություն 24.02.2014
Փետրվարի 24-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Վանաձորի տարածքային զինկոմիսարիատը լավագույնն է ճանաչվել հանրապետությունում 24.02.2014
2013թ զորահավաքային և զորակոչային բարձր ցուցանիշներ ապահովելու համար Վանաձորի տարածքային զինկոմիսարիատը լավագույնն է ճանաչվել հանրապետությունում: Այդ առիթով Լոռու մարզպետ, Լոռու մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Արթուր Նալբանդյանի որոշմամբ պարգևատրվել են մի խումբ աշխատակիցներ:

Շարունակվում են համայնքների ղեկավարների հաշվետվությունները 24.02.2014
Մարզպետ Արթուր Նալբանդյանի պահանջով մարզպետարանի վարչությունները, բաժիները որդեգրել են թափանցիկ աշխատաոճի սկզբունքը: Նույն պահանջը ներկայացվում է նաև մարզի համայնքների ղեկավարներին: Թափանցիկ աշխատաոճի կարևոր պայմաններից մեկը կատարված աշխատանքների մասին տեղեկատվության ներկայացումն է հանրությանը:



