Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Բերքի տոն-2012» 09.10.2012
«Բերքի տոն» միջոցառումը հոկտեմբերի 7-ին արդեն 12-րդ անգամ անցկացվեց Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի մերձակա «Հեքիաթ» հանգստի գոտում։ Միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին շուրջ մեկ ամիս առաջ, որպեսզի տոնախմբությունն իր ձևաչափով հնարավորինս տարբերվի նախորդներից։ (Տեսանյութ)
Հայ-բելառուսական համագործակցության շրջանակներում 07.10.2012
Շուրջ երեք ամիս առաջ Լոռու մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզում էր, որտեղ համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Լոռու և Վիտեբսկի մարզերի ղեկավարների միջև: Համագործակցության համաձայնագրեր կնքվեցին նաև Վանաձոր և Վիտեբսկ, Սպիտակ և Օրշա քաղաքների ղեկավարների միջև: Իսկ մայիսի 26-ին Վիտեբսկի մարզի Պոլոցկ քաղաքի 1150-ամյակի օրը համագործակցության համաձայնագիր էր ստորագրվել նաև Ալավերդու և Պոլոցկի քաղաքապետերի միջև:
Նշվեց Վանաձորի օրը 06.10.2012
Հոկտեմբերի 6-ին հերթական անգամ նշվեց «Վանաձորի օր» տոնակատարությունը, որը Հայքի հրապարակ բերել հազարավոր վանաձորցիների, հյուրերի՝ հարևան մարզերից ու անգամ մոտակա արտերկրից։ (Տեսանյութ)
Լոռու մարզում էր Բունդեսթագի պատվիրակությունը 04.10.2012
Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ դոկտոր Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին Լոռու մարզպետարանում հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Փոխնախագահի այցը ճանաչողական էր, նպատակ ուներ ծանոթանալու մարզի արտադրական պոտենցիալին, առկա հիմնախնդիրներին, Գերմանական կառավարությոն կողմից մարզում իրականացվող ծրագրերին:
Հայաստանի հնագույն թատերափառատոնի 21-րդ տոնականչը 03.10.2012
Սեպտեմբերի 30-ին Ալավերդու մշակույթի պալատի լեփ-լեցուն դահլիճում մեկնարկեց «Թատերական Լոռի» հերթական՝ միջազգային փառատոնը: Այս անգամ փառատոնը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը, թատերարվեստի գործիչներ, հյուրեր: (տեսանյութ)
Լոռու մարզպետը եւ Գուգարաց թեմի առաջնորդը շնորհավորեցին տարեցներին 02.10.2012
Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառումների մի ամբողջ շարք՝ վանաձորցի տարեցներին շնորհավորելու և նրանց վաստակը գնահատելու համար: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ եղան Վանաձորի «Հույսի տուն» տարեցների հանգստյան տանը և ծերատանը: