Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գարգառ համայնքը նախակրթարան ունենցավ 06.11.2013
Նոյեմբերի 5-ին Գարգառ համայնքում հանդիսավորությամբ բացվեց նախակրթարանի նոր շենքը: Շուրջ 2 տարի տևած շինարարական աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին և 25 տարվա ընդմիջումից հետո համայնքը գյուղի 25-30 փոքրիկներին կրկին նախադպրոցական կրթություն տալու հնարավորություն ունեցավ:

Գյուլագարակի դպրոցում տոնական տրամադրություն էր 06.11.2013
Նոյեմբերի 6-ին Գյուլագարակի միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր. նշվում էր նորակառույց մասնաշենքում դպրոցի գործունեության 20-ամյակը, թեև կրթօջախն արդեն շուրջ 120 տարվա պատմություն ունի:

Գնահատանք՝ Գոգարանի միջնակարգ դպրոցի դասվար Նարինե Սերոբյանին 05.11.2013
Հոկտեմբերի 20-ին, Դսեղում, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին ընդառաջ կազմակերպված հանդիսության ժամանակ, Թումանայական պոեզիայի փայլուն իմացությամբ աչքի ընկան Գոգարանի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները: Նրանք ներակայացրին բանաստեղծի քառյակներից, բանաստեղծություններ, հատվածներ պոեմներից՝ արժանանալով ներկաների՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և հյուրերի գովեստի խոսքերին:
Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոն 05.11.2013
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնը» նվիրվում է Արցախյան ազատամարտի 25-ամյակին ու կրում է «Լեզու և հայրենիք» խորագիրը:
Աշխատանքային խորհրդակցություն 04.11.2013
Նոյեմբերի 4-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Մարզի ղեկավարը նախ անդրադարձավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունում օրերս տեղի ունեցած խորհրդակցությանը: Նա տեղեկացրեց, որ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել Արտակարգ իրավիճակների նախարարությունում, այցելել հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն, ԱԻՆ պոլիկլինիկա, եղել ժամանակակից սարքավորումներով ու ծրագրերով հագեցած ճգնաժամային կառավարման կենտրոնում և 911 ծառայությունում, ծանոթացել պայմաններին, աշխատանքի սկզբունքներին:

Հանդիսավորությամբ նշվեց«Շնողի օրը» 04.11.2013
Նոյմեբերի 2-ին Շնող համայնքում հանդիսավորությամբ նշվեց գյուղի տոնը: «Շնողի օր» տոնակատարությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, մտավորականներ, հյուրեր մայրաքաղաքից և մարզի տարբեր բնակավայրերից: