Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալագրեր հանձնեց «Արտէքսպոյի» մրցանակակիրներին 07.04.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 5-ին շնորհավորեց և շնորհակալագրեր հանձնեց «Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի»՝ «Արտէքսպոյի» և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլում մի շարք անվանակարգերում հաղթող ճանաչված անհատներին, համայնքների և կազմակերպությունների ներկայացուցիչներին: Նա կարևորեց մարզի մշակութային գործիչների, կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը նման միջոցառումներին:
Շնորհակալագրեր՝ զոհված ազատամարտիկների մայրերին և այրիներին 06.04.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն Ապրիլի 7-ի ՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, շնորհավորեց Լոռու մարզի առողջապահական հիմնարկներում աշխատող, զոհված զինծառայողների մայրերին և այրիներին: Միջոցառման նախաձեռնությունը նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանն ու առողջապահության բնագավառի աշխատողների Լոռու մարզի արհեստակցական միությանն էր:
Արթուր Նալբանդյանը ծանոթացավ չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքներին 04.04.2013
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական շրջայցը կատարեց Լոռու մարզի համայնքերում: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի, Տի և ՀԳՄ վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ նա եղավ Անտառամուտ համայնքում, ծանոթացավ համայնքային խնդիրներին:
Սոցիալական խոցելիության նվազեցման միտումով 03.04.2013
«Մեդիամաքս» գործակալության հաղորդմամբ այսօր Երեւանում տեղի է ունեցել «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ Տարածքային կառավարման նախարարությունները:
Ապրիլի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Ֆրանսերեն լեզվի տարածման նպատակով 01.04.2013
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում միջոցառում էր կազմակերպվել Ալավերդու մշակույթի պալատում: Միջոցառման նախաձեռնությունը Ալավերդու թիվ 5 ավագ դպրոցի և տեղի արհեստագործական ուսումնարանի ուսուցչուհի Քրիստինե Երիցյանինն էր: Նրա ջանքերով ֆրանսերեն լեզվի պրոպագանդման և տարածման նպատակով համաքաղաքային միջոցառումներ են կազմակերպվում արդեն մի քանի տարի շարունակ: Այս անգամ Ք. Երիցյանի նախաձեռնությանն աջակցություն էին ցուցաբերել Լոռու մարզպետարանը