Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքից կզրկվեն նրանք, ովքեր չեն աշխատի օրենքի սահմաններում 07.05.2013
-Ընտրական գործընթացներն ավարտվեցին, և արդեն անհրաժեշտ է լիարժեքորեն լծվել աշխատանքի, գործել ամենայն նվիրումով,- մայիսի 7-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:-Բնակչությունը մեզնից յուրաքանչյուրից սպասում է լուրջ, արմատական փոփոխություններ, և մենք հուսախաբ անելու իրավունք չունենք,- ասաց նա:-
Նարեկ Կազազյանի մենահամերգը՝ Վանաձորում 06.05.2013
Մայիսի 3-ին «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամի և մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ տաղանդավոր, բոլորին քաջ հայտնի երաժիշտ, քանոնահար Նարեկ Կազազյանի մենահամերգը: Համերգը վարում էին դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը և Լոռու մարզպետարանի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Մարգարիտա Կիրակոսյանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 03.05.2013
Մայիսի 7-ին ժամը 11.00-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում տեղի կունենա Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ավանդական դարձած 6-րդ ասմունքի մանկապատանեկան մրցույթ- փառատոնի մարզային փուլը՝ նվիրված հայ մեծանուն պոետներ Պարույր Սևակին և Համո Սահյանին:
Լոռու մարզպետի գավաթի խաղարկությունում 30.04.2013
Վանաձորի մարզապալատում ավարտվեց ֆուտզալի Լոռու մարզպետի գավաթի խաղարկության մրցաշարը։ 16 թիմեր, որոնք ներկայացնում էին մարզի տարբեր համայնքներ, հաղթողին որոշեցին տասնօրյա մրցապայքարում։ Ենթախմբային հանդիպումներից հետո առաջին երկու տեղեր գրաված թիմերը շարունակեցին պայքարն առաջնության հաղթողի կոչման համար։
Ա. Նալբանդյան . « Պարտադրված դրամահավաքներ չեն լինելու» 29.04.2013
Մարզպետ Արթուր Նալբանդյանն ապրիլի 29-ին անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Ուսումնական տարին ավարտվում է, մոտենում է վերջին դասը: Մարզի ղեկավարին անհանգստացնում է դրամահավաքների արատավոր սովորույթը և յուրաքանչյուր տարի շրջանավարտներից ոմանց կողմից դրսևորվող ոչ պատշաճ վարքը, որը շատ հաճախ անցանկալի հետևանքների է հանգեցնում:
Միջսահմանային համագործակցությունը բարելավելու նպատակով 28.04.2013
Եվրամիության Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի, վերջինիս նպատակների մասին տեղեկատվություն տրամադրելու, քննարկումներ կազմակերպելու նպատակով Լոռու մարզում էին Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրի կարողությունների զարգացման փորձագետները: Ապրիլի 26-ին մարզպետարանի դահլիճում նրանք ուսուցողական ծրագրի ներկայացման համար քննարկում էին կազմակերպել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության, Տի և ՀԳՄ վարչությունների,զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի աշխատակիցների, համայնքերի ղեկավարների, Վանաձորի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների մասնակցությամբ: