Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ճանաչիր հայրենիքդ և պատմիր նրա մասին» 11.06.2013
Հունիսի 8-18-ը Հայաստանում կկայանա «Ճանաչիր հայրենիքդ և պատմիր նրա մասին» խորագիրը կրող հայ-ռուսական համատեղ զբոսաշրջային արշավը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է այցելել ՀՀ տարբեր մարզեր, ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, գեղատեսիլ վայրերին, ինչպես նաև հայոց պատմությանը:
Գործարկվեց լուսավորության նոր համակարգը 10.06.2013
Հունիսի 10-ի Օձուն համայնքում հանդիսավոր պայմաններում գործարկվեց լուսավորության նոր համակարգը: Աշխատանքները կատարվել են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող չորրորդ հրատապ ծրագրի շրջանակներում: Այդ նպատակով ներդրվել է 14 մլն դրամ: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Պետք է վերանայվեն ոչ իրատեսական բյուջեները 10.06.2013
Հունիսի 10-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հերթական աշխատանքային խորհրդակցությունում ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարզի համայնքներում սեփական եկամուտների կատարողականը 5 ամսվա կտրվածքով կազմել է 90,6 տոկոս (աճը նախորդ տարվա համեմատությամբ 113,6 տոկոս է), գույքահարկը՝ 95,8 տոկոս (աճը՝ 114,7 ), հողի հարկը հավաքագրվել է 87,9 տոկոսով (աճը՝ 129,8 տոկոս):
«Տաշիր» հիմնադրամի հերթական բարեգործական ծրագիրը՝ գործողության մեջ 09.06.2013
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 25-ին տեղացած կարկուտից զգալիորեն տուժել էին Ստեփանավանի տարածաշրջանի Ագարակ, Լեջան և Ամրակից համայնքների ցանքսերը: Լոռու մարզետ Արթուր Նալբանդյանը դիմել էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին տարերքից տուժած համայնքներին հնարավորության սահմաններում օգնելու նպատակով: Պատասխանը չէր ուշացել:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի աջակցությամբ 07.06.2013
Ինչպես տեղեկացրել ենք, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այցելել էր Վանաձորի մանկատուն, խոստացել կահավորել հոգեբանի և սոցիալական աշխատողի աշխատասենյակը: Հունիսի 7-ին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը մանկատանը հանձնեց խոստացված կահույքը:
Մարզպետը ծանոթացավ ավարտական քննությունների ընթացքին 06.06.2013
Արդեն մի քանի օր է՝ մեկնարկել են ավարտական և միասնական քնությունները: Հունիսի 6-ին ավարտական քննություն անցկացվեց «Բնագիտություն» առարկայից՝ 12-րդ դասարանի աշակերտների համար: