Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Լոռիում էր ՀՀ փոխվարչապետը 27.06.2013
Հունիսի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման պետական ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Անցկացվեց մարզխորհրդի նիստ 27.06.2013
Հունիսի 26-ին «Լոռի» ժամանցի կենտրոնում անցկացվեց մարզխորհրդի նիստ, որը վարեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրեց մարզի համայնքների բյուջեների 2013թ. անցած ժամանակաշրջանի սեփական եկամուտների կատարման ընթացքը:
Լոռի-Մարտակերտ բարեկամության շնչով: 27.06.2013
Արդեն տարիների պատմություն ունի Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի բարեկամությունն ու համագործակցությունը, որի շրջանակներում ավանդական են դարձել փոխադարձ այցելությունները: Հունիսի 27-ին էլ Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ վաղ առավոտյան ճանապարհ ընկավ դեպի բարեկամ շրջան:
Մարզի ղեկավարը ծանոթացավ մարզկենտրոնում իրականացվող փողոցների և բակերի բարեկարգման աշխատանքներին 26.06.2013
Հունիսի 25-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց Վանաձորում՝ ծանոթանալով ՀՀ կառավարության կողմից մարզկենտրոնի փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար հատկացված 300 մլն դրամի շրջանակներում, ինչպես նաև չորրորդ հրտապ ծրագրով իրականացվող բակերի բարեկարգման աշխատանքներին:
Մարզի պատվիրակությունը Ֆրանսիայի հանրապետության Մարսել քաղաքում էր 25.06.2013
Հունիսի 17-21-ը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Ֆրանսիայի հանրապետության Մարսել քաղաքում էր: Այստեղ մարզի պատվիրակությունը մասնակից է դարձել մի շարք կարևոր հանդիպումների, միջոցառումների: Մարզի ղեկավարն, ընդհանուր առմամբ, այցը գնահատել է արդյունավետ:
Հանդիսավորությամբ նշվեց բուժաշխատողների մասնագիտական տոնը 25.06.2013
Հունիսի 25-ին բուժաշխատողների մասնագիտական տոնի առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մարզպետարանի, համայնքապետարանների, մարզի առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, մտավորականներ: