Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

Ի գիտություն 09.11.2020

Լոռու մարզպետարանում ձևավորված համակարգման կենտրոնը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ և մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ ավելի քան մեկ ամիս է՝ իրականացնում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը, հոգում նրանց առաջին անհրաժեշտության բոլոր կարիքները: Համակարգման կենտրոնի կազմում ներգրավված են ինչպես աշխատակիցներ մարզպետարանի աշխատակազմից, այնպես էլ՝ տարբեր կազմակերպությունների, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներ: Շուրջօրյա ռեժիմով աշխատանքի արդյունքը բազմաթիվ շնորհակալական խոսքերն են, ձևավորված բարեկամական միջավայրը:

Համախմբվածության շնորհիվ Լոռին, մեկ բռունցք դարձած, կարողանակում է լուծում տալ խնդիրներին

Համախմբվածության շնորհիվ Լոռին, մեկ բռունցք դարձած, կարողանակում է լուծում տալ խնդիրներին 06.11.2020

Նոյեմբերի 6-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին, միջազգային «ՕՄ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ ի դեմս իրանահայ Էդիսոն Ղարբինյանի: Վանաձորի ավետարանական եկեղեցին Արցախի հանրապետության դեմ սանձվազերծված պատերազմի առաջին իսկ օրերից, համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ, նաև մի շարք բարերարների օգնությամբ մեծաքանակ աջակցություն է ցուցաբերել արցախից ժամանած ընտանիքներին: Եկեղեցու հետ սերտորեն համագործակցող կառույցների թվում է եղել նաև միջազգային «ՕՄ» կազմակերպությունը:

Լոռու մարզում կնորոգվի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ 8.3 կմ ճանապարհը

Լոռու մարզում կնորոգվի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ 8.3 կմ ճանապարհը 06.11.2020

ՀՀ-ում մեկնարկել են կենսական նշանակության 12 ճանապարհահատվածերի վերականգնման աշխատանքները: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հոկտեմբերին և նոյեմբերի սկզբին ՀՀ մարզերում մեկնարկել են մոտ 67,9 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները։ Կենսական նշանակության ճանապարհներ են վերանորոգվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։ Լոռու մարզում կնորոգվի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ 8.3 կմ ճանապարհը: 2020 թվականի ընթացքում հիմնականում կկատարվեն հողային աշխատանքներ‚ ճանապարհների վերականգնումը կավարտվի 2021 թվականին։ Իրականացվելիք աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովում և այլն։

Փոխգնդապետ Վազգեն Վարդանյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Փոխգնդապետ Վազգեն Վարդանյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով 05.11.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար ի թիվս ՀՀ ՊՆ մի խումբ զինծառայողների «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ պարգևատրվել է Ստեփանավան քաղաքի բնակիչ, թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Վազգեն Դավթի Վարդանյանը: Շնորհավորում ենք: Հպարտ ենք: #Հաղթելու_ենք:

Թուղթը վերածենք զենքի և աջակից լինենք Հայոց բանակին 17.10.2020

Հատկապես այս օրերին մեր բանակը ունի մեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը: Մարզի տարբեր համայնքներ նախաձեռնությանը ակտիվ մասնակցություն են ցուցաբերում, ակնկալում ենք յուրաքանչյուրիդ ակտիվությունը: Թափոններն ընդունվում են Լոռու մարզային փրկարարական վարչությունում: #Հաղթելու_ենք

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 15.10.2020

««ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների և դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցների ընտրության մրցույթի վերաբերյալ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին մասնակից դարձնել «կանաչ» տեխնոլոգիաների միջոցով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատմանը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարբեր համայնքների միջին և հիմնական դպրոցներում՝ 7-9-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Մրցակցային առավելությունը տրվելու է մարզային դպրոցներին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:45:13