Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի տարածաշրջանի Արմանիս բնակավայրի «Սագամար» ընկերությունում։ Ընկերությունը 2021թ.-ին վրացական Քափըր «ԷՌ ԷՄ ՋԻ Քափըր» ընկերության շուրջ 1 մլն դոլար ներդրումների արդյունքում իրականացրել է հորատանցքերի հորատման ծրագիր, որը կարելի է համարել ընկերության գործարկման նախապատրաստական փուլ։ Մարզպետը ընկերության ղեկավար Ստանիսլավ Մորոզովի ուղեկցությամբ շրջեց հիմնարկությունում, ծանոթացավ գործընթացներին:

Մաթեմատիկա առարկայի օլիմպիադային մասնակցել է 155 աշակերտ 19.01.2022
Այսօր Լոռու մարզում մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը մաթեմատիկա առարկայից: Մասնակցել է ընդհանուր առմամբ 155 աշակերտ, որոնցից 41-ը՝ 8-12-րդ, 114-ը՝ 5-7-րդ դասարանների աշակերտներ: Օլիմպիադան անցկացվում է Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում: Օլիմպիադաների մարզային փուլը կշարունակվի մինչև փետրվարի 15-ը, ապա լավագույնները հնարավորություն կունենան մասնակցելու արդեն հանրապետական փուլին:
Մի խումբ բուժաշխատողներ պարգևատրվել են Առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով 18.01.2022
Առողջապահության համակարգում անձնվեր և պատասխանատու աշխատանքի, հայրենիքին մատուցած ծառայությունների, անմնացորդ նվիրումի համար ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Լոռու մարզի մի խումբ նվիրյալ բուժաշխատողներ: Նրանց այսօր հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 17.01.2022
2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Վանաձոր համայնքում շինթույլտվություն ստանալու համար այլևս պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այսուհետ քաղաքացին, կառուցապատողը դիմելով շինթույլտվության համար, կարող է տեսնել ու հետևել իր դիմումի ամբողջ ընթացքին՝ դիմելու օրվանից մինչև վերջնական որոշում։ Շինթույլտվությունների գործընթացը էլեկտրոնային դարձնելու նպատակն է կրճատել վարչարարությունը, կրճատել ծախսվող ժամանակը, ապահովել ավելի բարձր փոխգործելիության մակարդակ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, մատակարար և կառուցապատող կազմակերպությունների միջև: Էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունները կտրվեն e-permits համակարգի միջոցով:
Լոռու մարզում կմեկնարկի «Առողջ Հայաստան» փորձնական ծրագիրը 17.01.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին և Առողջապահության նախարարի 1-ին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության մանրամասները:

Օձուն և Տաշիր համայնքների դպրոցականները կտիրապետեն ավիամոդելավորման հմտությունների 14.01.2022
«Իգոր Մուրադյանի քաղաքական և գիտական ժառանգության» հիմնադրամը ձեռնամուխ է եղել այս տարվանից Լոռու մարզի Օձուն և Տաշիր համայնքերում ներդնելու ինժեներական խմբակների ուսումնական ծրագրեր՝ շուրջ 450 երեխայի ուսուցանելով կոնստրուկտորական հմտություններ, տեխնիկական խնդիրների ինքնուրույն հայտնաբերման ունակություններ, սովորեցնելով կազմել մոդելների (արագընթաց, պիլոտաժային, օդային մարտ, ազատ թռչող)նախագծման և կառուցման անհատական նախագծեր: