Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պուշկինի ոլորաններում բացվեց Ալեքսանդր Պուշկինի արձանը

Պուշկինի ոլորաններում բացվեց Ալեքսանդր Պուշկինի արձանը 22.04.2022

Ապրիլի 22-ին Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկա են եղել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:

Հողերի պարարտացման և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ՝ նորարարական մեթոդով

Հողերի պարարտացման և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ՝ նորարարական մեթոդով 21.04.2022

Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ SKYAGRO ընկերությունը հողերի պարարտացման և մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներ է իրականացրել Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Ամրակից և Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրերում։ Աշխատանքներին հետևել են Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանը և գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը: Ընկերությունը նորարարական մեթոդով նշյալ ծառայությունները մատուցում է օդային սրսկման միջոցով՝ օգտագործելով դրոններ: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, այն ակնհայտ առավելություններ ունի ավանդական մեթոդների համեմատությամբ: Նորագույն ագրոդրոններն ունեն ժամում 10-15 հա արտադրողականություն, իսկ մեծ տարածքների վրա դրանք հնարավորություն ունեն մեկ կառավարման վահանակից աշխատելու 4-5 լրակազմով: Չեն վնասում մշակաբույսերը, ինչպես նաև բացառում են աշխատակիցների վնասումը պեստիցիդներից:

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով Ալավերդի և Տաշիր խոշորացված համայնքներում էր

Մարզի ղեկավարն աշխատանքային այցով Ալավերդի և Տաշիր խոշորացված համայնքներում էր 20.04.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը աշխատանքային այցով Ալավերդի և Տաշիր խոշորացված համայնքներում էր։ Ալավերդի խոշորացված համայնքում մարզի ղեկավարը այց կատարեց Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի և ԲԿ տնօրեն Ստեփան Մոսինյանի ուղեկցությամբ ծանոթացավ աշխատանքային գործընթացներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրեց բուժանձնակազմի հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին բուժսպասարկման որակի հետ կապված հարցեր։ Մարզի ղեկավարը կարևորեց հիվանդների սպասարկման բարձր որակը և նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքը։

Անցկացվեց «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» թեմայով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան

Անցկացվեց «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» թեմայով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան 20.04.2022

Ապրիլի 18-ին՝ հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, Լոռի_Փամբակի երկրագիտական թանգարանում անցկացվեց «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» թեմայով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան։ Այն կազմակերպել էր «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը»՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի հետ համատեղ։ Օլիմպիադայի նպատակն էր կրթել հուշարձանաճանաչ և հուշարձանասեր սերունդ, ինչն էլ պատմամշակութային ժառանգության պահպանության գլխավոր գրավականը կլինի։

Հայտնի են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլի հաղթողները

Հայտնի են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլի հաղթողները 20.04.2022

Ապրիլի 11-ին և 18-ին Վանաձորի «Կենտրոն» համալիր մարզադպրոցում անց է կացվել «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը։ 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար նախատեսված մրցույթին մասնակցում էին մարզի բոլոր տարածաշրջանների 22 դպրոցների հավաքական թիմերը: Ապրիլի 18-ին տեղի ունեցած մրցույթին ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ պետ Արամ Գրիգորյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը և այլ պաշտոնատար անձինք։ Լարված և անզիջում պայքարից հետո 1-3-րդ դասարանցիների մրցափուլում առաջատարը Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցն է, որին միավորներով զիջեց Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցը, եռյակը եզրափակեց Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցը։

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետների հետ քննարկել է սուբվենցիոն ծրագրերի և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր 20.04.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ղեկավարությամբ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Հայաստանի մարզպետների ու շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը։ Վերջինիս ընթացքում քննարկվել են 2021 թ-ին ավարտված սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկելու հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համայնքների երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման անհրաժեշտությանը, միասնական երթուղային ցանցի ներդրման, մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման և գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հետ կապված աշխատանքներին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 17:48:59