Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են, մեկնարկել է հանրապետական փուլը 22.02.2022
Այս տարվա հունվարի 19-ից փետրվարի 15-ը կազմակերպված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում իրենց գիտելիքները փորձեցին տարածքային փուլը հաղթահարած Լոռու մարզի դպրոցների 712 աշակերտներ (383՝ աշակերտ բնագիտական, 329՝ հումանիտար առարկաներից)։ Նրանցից անցողիկ շեմը հաղթահարել և հանրապետական փուլ են անցել 130-ը (բնագիտական առարկաներից՝ 52 աշակերտ, հումանիտար առարկաներից՝ 78)։

Հոբելյանի առթիվ պարգևատրվեց վաստակաշատ դասախոս Ռոբերտ Սահակյանը 22.02.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր շնորհավորեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի վաստակաշատ դասախոս, ակտիվ հասարարական գործիչ Ռոբերտ Սահակյանին։ - Դուք անուրանալի ավանդ ունեք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստեղծման և կայացման գործում, բուհի հենասյուներից մեկն եք։ Արգասաբեր է Ձեր մանկավարժական գործունեությունը։ Ձեր կրթած սերունդներն այսօր էլ բարձր են պահում մեր մարզի պատիվը տարբեր ոլորտներում: Մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք, - իր շնորհավորանքի խոսքում ասաց Լոռու մարզպետը՝ ընդգծելով նաև այն, որ Ռոբերտ Սահակյանը պատկառելի տարիքում էլ շարունակում է ուսումնական ձեռնարկներ գրել ուսանողների համար։

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ Վանաձորում 18.02.2022
Վանաձորի «Հայփոստի» մասնաշենքում հանդիսավորությամբ բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը՝ Քաղաքացիական կենտրոնը։ Վանաձորում ևս, իրականություն է դառնում «Բազմաթիվ ծառայություններ՝ մեկ վայրում» նախաձեռնությունը։ Բնակիչներն այլևս անհրաժեշտություն չեն ունենա մի պետական կառույցից մյուսը գնալ, եթե գործ ունեն դրանցից մի քանիսի հետ:

Քննարկվել են Լիտվայի դեսպանատան հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները 18.02.2022
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյին, դեսպանատան առաջին քարտուղար պրն․ Էվալդաս Գալվանաուսկասին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։ Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը շնորհավորել է Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ։

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ 18.02.2022
Փետրվարի 19-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն 14 տարի Հայաստանում նշվում է՝ որպես Գիրք նվիրելու օր։ Օրվան ընդառաջ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Մարգահովիտ, Լերմոնտովո և Ֆիոլետովո համայնքների դպրոցներ։ Արամ Գրիգորյանը մարզպետարանի կողմից գեղարվեստական գրքեր նվիրեց դպրոցների գրադարաններին։ Իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շորհավորելով աշակերտներին՝ նա հորդորեց արդյունավետ օգտագործել դպրոցական ուսումնառության տարիները, շատ կարդալ և հարստացնել գիտելիքների շտեմարանը։

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ շարունակում է մարդասիրական աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղական բնակավայրերի խոցելի խմբերին, որոնք տուժել են COVID-19 համավարակից։ Այս անգամ Լոռու մարզի Գյուլագարակ, Վարդաբլուր և Պուշկինո բնակավայրերի 67 ընտանիքների տրամադրվել է անասունների և թռչունների համար խոտ և համակցված կեր։ Այս աջակցությունն իրականացվել է ՊԳԿ-ի՝ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար ընթացիկ համավարակի պատճառած հետևանքների մեղմացմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում։ Այս ընտանիքներին նախկինում անասուններ և թռչուններ էին տրվել ՊԳԿ-ի «Նպաստ+» ծրագրի շրջանակում։