Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Լոռու մարզի քաղպաշտպանության համալիր գնահատման շրջանակներում անցկացված շտաբային ուսումնավարժության արդյունքները

Ամփոփվեցին Լոռու մարզի քաղպաշտպանության համալիր գնահատման շրջանակներում անցկացված շտաբային ուսումնավարժության արդյունքները 29.04.2022

Ապրիլի 25-29-ը Լոռու մարզում քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման նպատակով անցկացվեց շտաբային ուսումնավարժություն: Այսօր Լոռու մարզպետարանում ամփոփվեցին ուսումնավարժության արդյունքները: Խորհրդակցությունը վարում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ԱԻՆ քաղպաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Էդար Սնգրյանը: Ներկա էին մարզի քաղաքացիական պաշտպանության, ուժային կառույցների, փրկարար և սպասարկման ծառայությունների, մարզպետարանի ներկայացուցիչներ: Ուսումնավարժության արդյունքները գնահատվեցին բավարար:

Երթևեկության անվտանգության կանոնների իրազեկման միջոցառում՝ մարզի երկաթուղային գծանցումներում

Երթևեկության անվտանգության կանոնների իրազեկման միջոցառում՝ մարզի երկաթուղային գծանցումներում 28.04.2022

Լոռու մարզպետարանի և Պարեկային ծառայության հետ համատեղ Հարավկովկասյան երկաթուղին իրազեկման ակցիա է իրականացրել մարզի երկաթուղային գծանցումներում։ Երկաթուղում ավտոտրանսպորտային միջոցների և հետիոտների մասնակցությամբ վթարային պատահարները կանխելու նպատակով իրականացված ակցիայի շրջանակներում տրանսպորտային միջոցների վարորդներին բաժանվել են անվտանգ հատման կանոնների վերաբերյալ տեղեկատվական նյութեր՝ բացատրելով առավել հաճախ պատահող վթարային իրավիճակներից խուսափելու համար վարորդների պարտականությունները։

Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել Համապետական շաբաթօրյակին

Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել Համապետական շաբաթօրյակին 28.04.2022

Հարգելի լոռեցինե՛ր, մարզում բնակվող հարգարժան քաղաքացինե՛ր՝ պետական և համայնքային նշանակության հիմնարկների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչնե՛ր, քաղաքացիական ակտիվ խմբեր: Ինչպես հայտնի է ապրիլի 30-ին ողջ հանրապետությունում, այդ թվում և Լոռու մարզում, նախատեսված է անցկացնել շաբաթօրյակ: Կոչ ենք անում բոլորին ակտիվ մասնակցություն ունենալ՝ գարնան զարթոնքին ընդառաջ մաքրելու մեր բակը, համայնքը մարզը, երկիրը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շաբաթօրյակի արդյունքում աղբի տեղափոխման դժվարություններ ունենալու և այլ տեխնիկական հարցերի դեպքում կարող եք դիմել համայնքների պատասխանատուներին՝ հետևյալ հեռախոսահամարներով.

Լոռու մարզում շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են

Լոռու մարզում շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներն ավարտված են 28.04.2022

Ապրիլի 30-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակին ընդառաջ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց ամփոփիչ խորհրդակցություն: Ներկա էին Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների պատասխանատուներ: Հ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ մարզի տարածքում առանձնացված են տեղամասեր, որտեղ աշխատանքներ կիրականացնեն Լոռու մարզպետարանը, համայնքապետարանները, կրթական ու առողջապահական բոլոր հիմնարկները, պետական և համայնքային նշանակության կառույցներն ու կազմակերպությունները: -Հատկապես լուրջ ուշադրություն պետք է դարձվի զբոսաշրջային վայրերին, պատմամշակութային հուշարձանների, ճանապարհամերձ տարածքներին,-ասաց Հ. Ավետիսյանը:

Պարենային փաթեթներ են տրամադրվել Լոռու մարզի 75 ընտանիքի

Պարենային փաթեթներ են տրամադրվել Լոռու մարզի 75 ընտանիքի 27.04.2022

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ պարենային արկղեր է տրամադրել «Լոռու մարզի կույրերի վարչություն» ՀԿ-ի անդամ և սոցիալապես անապահով շուրջ 75 ընտանիքի։ Ծրագիրն իրականացվում է ԱՄԷ ղեկավարության կարգադրությամբ՝ Ռամադան ամսվա ընթացքում աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու համատեքստում:

Աշխատանքային այցեր Փամբակ և Թումանյան խոշորացված համայնքներ

Աշխատանքային այցեր Փամբակ և Թումանյան խոշորացված համայնքներ 27.04.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանի, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Մերի Դալլաքյանի ուղեկցությամբ ապրիլի 26-ին և 27-ին աշխատանքային այցերով եղել է Փամբակ և Թումանյան խոշորացված համայնքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների, բնակավայրերի վարչական ղեկավարների, ավագանու անդամների և աշխատակազմերի հետ: Քննարկումների օրակարգային գլխավոր հարցը սեփական եկամուտների հավաքագրման գործընթացն է եղել: Մարզպետի տեղակալը հորդորել է հետևողական լինել հարկերի հավաքագրումը 100 տոկոսի հասցնելու ուղղությամբ, քանի որ համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն ուղիղ համեմատական են եկամուտների հավաքագրմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 17:48:59