Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի և Երկրապահի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի և Երկրապահի օրվա առթիվ 06.05.2022

Սիրելի՛ լոռեցիներ, Հայրենական Մեծ պատերազմի հարգելի՛ վետերաններ, երկրապահնե՛ր, զինվորնե՛ր ու սպանե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա առթիվ:

Մարզի ղեկավարը շնորհավորեց «ՄԻԳ» ՀՌԸ անձնակազմին ընկերության հիմնադրման 25-ամյակի և Ռադիոյի միջազգային օրվա առթիվ

Մարզի ղեկավարը շնորհավորեց «ՄԻԳ» ՀՌԸ անձնակազմին ընկերության հիմնադրման 25-ամյակի և Ռադիոյի միջազգային օրվա առթիվ 06.05.2022

Վանաձորում գործող «ՄԻԳ» հեռուստառադիոընկերությունը նշում է իր հիմնադրման 25-ամյակը, և այս կարևոր առիթը բնականաբար չէր կարող վրիպել մարզային իշխանությունների ուշադրությունից: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հրավերով մարզպետարանում այսօր հյուրընկալվել էին ընկերության ղեկավար կազմը և աշխատակիցները:

Լոռու մարզպետարանի աշխատակիցները տեսակցեցին 2-ամյա Արևիկին

Լոռու մարզպետարանի աշխատակիցները տեսակցեցին 2-ամյա Արևիկին 04.05.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, ով օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբեդ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին:

ՀԿ-ների կողմից արձանագրված խնդիրները կներկայացվեց համայնքների խոշորացման նպատակով հրավիրվող հանրային լսումների ընթացքում

ՀԿ-ների կողմից արձանագրված խնդիրները կներկայացվեց համայնքների խոշորացման նպատակով հրավիրվող հանրային լսումների ընթացքում 03.05.2022

«Հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» անդամ, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ներկայացուցիչ Արբակ Սարգսյանի առաջարկությամբ այսօր հրավիրվել էր խմբի արտահերթ նիստ՝ «Լոռու մարզի համայնքների խոշորացման հետ կապված Աշխատանքային խմբի իրավասությունների շրջանակներում աշխատանքային խումբ ստեղծելու, հանրային լսումներ կազմակերպելու, խոշորացվող համայնքների բնակիչների հետ քննարկումներ անցկացնելու, աշխատանքային խմբի անունից ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարություն քննարկումների արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ» օրակարգով:

  Համապետական շաբաթօրյակը՝ Լոռու մարզում

Համապետական շաբաթօրյակը՝ Լոռու մարզում 02.05.2022

Լոռու մարզի տարածքում, ըստ նախնական ուսումնասիրությունների առկա է եղել 95 աղբանոց, ինչպես նաև աղտոտված վայրեր: Մարզում Համապետական շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել և համակարգել է Լոռու մարզպետարանը: Աշխատանքներում ներգրավվել են մարզի թվով 16 խոշորացված համայնքներն՝ իրենց բնակավայրերով: Մարզի տարածքում առանձնացվել են տեղամասեր, որտեղ աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզպետարանը, համայնքապետարանները, կրթական ու առողջապահական բոլոր հիմնարկները, պետական և համայնքային նշանակության կառույցներն ու կազմակերպությունները և այլոք:

Մեկնարկում է ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրի 2-րդ մասը

Մեկնարկում է ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրի 2-րդ մասը 29.04.2022

Եվրամիությունը Հայաստանի հյուսիսային մարզերում, այդ թվում՝ Լոռու մարզում, շարունակում է դրամաշնորհային ծրագրեր իրականացնել՝ միգրանտների և նրանց ընտանքիների կողմից հիմնադրած կամ ապագայում ստեղծվելիք բիզնես- գործունեության զարգացման ուղղությամբ: Ծրագրի մանրամասներն ու մասնակցության պայմանները հերթական ծրագրի մեկնարկից առաջ մարզի վարչական շրջանների և բնակավայրերի ղեկավարներին ներկայացրեցին Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» ծրագրերի պատասխանատու Անդրեյ Աբոյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 17:48:59