Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոնը» 16.12.2022
Վանաձորի «Լոռի ժամանցի կենտրոնում» անցկացվեց «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոն», որը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է «ՀՀ Լոռու մարզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքը համակարգող աշխատանքային խումբ», որը կղեկավարի Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Խմբում ընդգրկված են Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պաշտոնյաներ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, ՄՍԾ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:

«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների ներկայացում Վանաձորում 13.12.2022
Եվրասիա համագործակցության հիմնադրամը «Համայնքային աղքատության նվազեցում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Վանաձորի Կերպարվեստի թանգարանում կազմակերպել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների հանրային քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին մարզի համայնքների ՏԻՄ-երի, ՀԿ-ների, ՄՍԾ ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազակերպության «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների իրագործում հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը: Վերջինս իրականացվում է Լոռու և Սյունիքի մարզերում՝ նպատակ ունենալով չեզոքացնել հողերի դեգրադացումը հողային ռեսուրսների ճիշտ կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով: Ծրագրի տևողությունը 3 տարի է:
Դեկտեմբերի 1-ից մեկնարկել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» (EU4IMPACT) ծրագրի 3-րդ փուլը: Լոռու մարզում հնարավորինս ակտիվ դիմելիություն ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց տեղեկատվական հանդիպում: Մարզի վարչական շրջանների և բնակավայրերի ՏԻՄ ներկայացուցիչներին, ծրագրով հետաքրքրվող անձանց ծրագրի մանրամասների ու մասնակցության պայմանների մասին տեղեկացրեցին Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» ծրագրերի պատասխանատու Անդրեյ Աբոյանը և նախորդ երկու փուլերում Լոռու մարզից ընտրված 4 շահառուներն, ովքեր արդեն իսկ ծրագրի շրջանակներում բիզնես գործընթաց են սկսել:

Անցկացվեց «Պատանի երաժիշտ-կատարողների և ստեղծագործողների մրցույթ-փառատոնը» 09.12.2022
Դեկտեմբերի 8-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում «Պետական Աջակցություն Մշակութային Միջոցառումներին» ծրագրի շրջանակներում անցկացվեց ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպված «Պատանի երաժիշտ-կատարողների և ստեղծագործողների մրցույթ-փառատոնը», որին մասնակցում էին մարզի երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող երաժիշտ-կատարողները:



