Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալել էր Լոռու մարզի թանգարանների մի խումբ աշխատակիցների՝ Թանգարանների օրվա առթիվ անձամբ շնորհավորելու և նրանց կատարած անձնվեր ու անշահախնդիր աշխատանքն արժևորելու նպատակով: Թանգարանային արժեքների պահպանման, թանգարանների զարգացման և հանրահռչակման գործում ունեցած մեծ ներդրման համար Արամ Խաչատրյանը բարեմաթանքի և գնահատանքի ջերմ խոսքեր հղեց ու մարզպետի շնորհակալագրերով պարգևատրեց Ալավերդու Միկոյան եղբայրների տուն-թանգարանի տնօրեն Հայկանուշ Աղբալյանին, Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի թանգարանային բաժնի վարիչ Տաթևիկ Գագինյանին, ֆոնդապահ Անահիտ Սարգսյանին, Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի ֆոնդապահ Վերիչկա Աղաջանյանին, Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Ջիվան Սարգսյանին, Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի գրադարանավար Գայանե Հարությունյանին, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի հսկիչ Գայանե Գևորգյանին:

Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի փառատոնում լոռեցի դպրոցականները նվաճել են մրցանակային տեղեր 26.05.2022
Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ Հայորդաց տանն է անցկացվել «Ռուսաց լեզվի և ռուս մշակույթի փառատոնի» գալա համերգը, որին մասնակցել են աշակերտներ նաև Լոռու մարզի դպրոցներից: Արդյունքները գոհացուցիչ էին. փառատոնի հաղթողներ են ճանաչվել նաև լոռեցի դպրոցականները:

Սուրբ Հարության և Համբարձման տոներին նվիրված միջոցառում՝ Վանաձորի թիվ 2 դպրոցում 25.05.2022
Այսօր Վանաձորի թիվ 2 դպրոցում կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարության և Համբարձման տոներին: Նախաձեռնությունը հետաքրքիր ու բացառիկ էր. հայկական ավանդական ծիսակատարության, երգ ու պարի, ավանդական պատմությունների և հոգևոր հետաքրքիր տեղեկությունների ներկայացում։ Ազգային կոլորիտով ձևավորված դահլիճում ցուցադրված էին երեխաների ձեռքի աշխատանքները:

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի մեկնարկը տրվեց Վանաձորի թիվ 3 դպրոցից 25.05.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը մեկնարկում է «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը, որը կշարունակվի մինչև հոկտեմբեր ամիս: Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից: Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը: Հյուրերին դիմավորեց և նախաձեռնության իրականացման համար թիվ 3 դպրոցն ընտրելու համար շնորհակալություն հայտնեց տնօրեն Հեղինե Կոստանյանը: Դպրոցի աշակերտները հյուրերին դիմավորեցին գեղեցիկ պարային կատարումով:

«Թանգարանային գիշեր» մասսայական մշակութային միջոցառումներ՝ Վանաձորում 23.05.2022
Վանաձորում մայիսի 21-ին մեծ շուքով նշվեց ավանդական «Թանգարանային գիշեր» մասսայական մշակութային միջոցառումը։ Վերջինիս մասնակցում էին մեծ թվով քաղաքացիներ. միջոցառումները վեր էին ածվել իսկական տոնախմբության: Տոնական տրամադրություն էր տիրում Լոռի-Փամբակի երկրագիտական, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի, Ստեփան Զորյանի տուն-թանգարաններում: