Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները 2022 թ.-ի ընթացքում ուշադրության կենտրոնում են պահել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող շուրջ 670 երեխաների, իրականացրել նրանց կարիքների գնահատում: Կատարվել են ավելի քան 156 տնայցեր, որոնց արդյունքում որոշ երեխաներ տեղավորվել են մասնագիտացված հաստատություններում, խնամատար ընտանիքներում, ընտանիքներին տրամադրվել է նաև հասցեական աջակցություն: 2022 թ.-ի ընթացքում բաժինը մասնակցություն է ունեցել անչափահասներին վերաբերող 46 դատական նիստերին: Հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից հաշվառվել է 24 անչափահաս:
• «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում գործող Վարակաբանական բաժանմունքի նոր շենքի կառուցման համար իրականացվել են նախագծանախահաշվային աշխատանքներ, անցել են բոլոր փորձաքննությունները և հայտարարվել է կառուցապատողի մրցույթ: • «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բացվել է վերականգնողական բաժանմունք, որը միակն է տարածաշրջանում: Վերականգնողական բաժանմունքը հոգեբանական և ֆիզիկական վերականգնողական բուժման հնարավորութուն է ստեղծում շահառուների լայն խմբի համար։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.01.2023
ՀՀ Լոռու մարզի Շնողի Հ․ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման համար ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզետարանը հայտարարում է մրցույթ «ՀՀ Լոռու մարզի Շնողի Հ․ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման համար։

Մեծ Պարնի բնակավայրի դպրոցն ապահովվել է ջրով, կառուցվել է մաքրման կայան 19.01.2023
Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի բնակավայրում «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից տրամադրված ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Մեծ Պարնիի դպրոցի սանիտարական վիճակի բարելավում» ծրագիրը: Դպրոցն ապահովվել է խմելու ջրով, վերանորոգվել են թվով 10 սանհանգույցները, կառուցվել է մաքրման կայան: Կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի հրավերով այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այցելեցին դպրոց՝ կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Այսօր Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» այս տարվա առաջին նիստը, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը:

Դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլին կմասնակցի 700 դպրոցական 19.01.2023
Մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Օլիմպիադայի առաջին օրվա ընթացքին հետևել են մարզպետարանի պատասխանատուները։ Դպրոցական փուլը հաղթահարած լոռեցի 700 աշակերտներ ուժերը կչափեն 15 առարկաներից։ Մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով. մաթեմատիկայի օլիմպիադային մասնակցել է 103 դպրոցական:



