Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 01.06.2022
Սիրելի՛ փոքրիկներ, ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հունիսի 1-ը տարվա ամենագեղեցիկ և ուրախ տոներից մեկն է: Մաղթում եմ, որպեսզի խաղաղությունը, անհոգությունը, երջանկությունը լինեն ձեր մշտական ուղեկիցը, շրջապատված լինեք անսահման սիրով ու հոգատարությամբ:

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է «Վարան պարտո դարման» (Varan Parto Darman) իրանական առողջապահական կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջաթփանահին և «Իրա մեդիքլ գրուպ» ընկերության մարքեթինգի մասնագետ Կարեն Ավանեսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մազպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը:

Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մրցանակակիրների թվով մարզերի մեջ առաջատարը Լոռին է։ Այսօր նրանց նվիրված գեղեցիկ ու հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին, մրցանակակիր աշակերտներ պատրաստելու համար՝ նաև նրանց ուսուցիչներին։ Շնորհակալագրերը հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը։

Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի վերականգնումն ավարտական փուլում է 31.05.2022
Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.4կմ երկարությամբ հատվածի (կմ0+000 - կմ4+370) վերականգնումն ավարտական փուլում է։ Ճանապարհը նորոգվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։

Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ 31.05.2022
Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Թումանյան-«Սանահին» կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Հիշեցնենք, որ Մ6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ (51,74կմ) հատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալեց «Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի տարածաշրջանային փառատոնի» լոռեցի դպրոցական մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին: Լոռեցի աշակերտները հաղթանակներ են գրանցել բոլոր անվանակարգերում: Այս կապակցությամբ մարզպետը նրանց պարգևատրեց շնորհավորագրերով և շնորհակալագրերով: