Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց բանակի 31-ամյա տարեդարձն է

Հայոց բանակի 31-ամյա տարեդարձն է 30.01.2023

Այս տոնական օրը հպարտության զգացողության հետ շաղախված է նաև ուրախ ու տխուր հույզերով: Այսօր փառաբանում ենք մեր պանծալի բանակի շարքերը համալրող քաջերին, զինվորներին, սպաներին ու գեներալներին և մյուս կողմից խնկարկում մարտի դաշտում քաջաբար նահատակված մեր հերոսներին ՝ հավերժ փա՛ռք ձեզ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային և համայնքային իշխանությունների, Գուգարաց թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները Հայոց բանակի օրվա առթիվ այցելել և ծաղիկներ են խոնարհել ՀՀ և Արցախի Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Այցելություն է կատարվել նաև Վանաձորի Պանթեոն:

Լոռու մարզպետն ընդունել է «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» ներկայացուցիչներին

Լոռու մարզպետն ընդունել է «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» ներկայացուցիչներին 27.01.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» նախագահ Քրիստիան Դրոզին, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանին, Երևանում գործող ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Գոհար Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Տի և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վելուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը:

Արևածագի դպրոցում բացվեց ռազմամարզական դասարան

Արևածագի դպրոցում բացվեց ռազմամարզական դասարան 27.01.2023

Հայոց բանակի կազմավորման 31-ամյակին ընդառաջ՝ Ալավերդի խոշորացված համայնքի Արևածագ բնակավայրի Կարո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի բակում բացվեց ռազմամարզական բացօթյա դասարան: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու պաշտոնյաներ, հյուրեր: Բացօթյա դասարանում տեղադրված է լեռնամագլցման վարժասարք, որը կծառայի թե՛ լեռնային պատրաստության, թե՛ աշակերտների ֆիզիկական պատրաստության համար: Առկա է նաև հրաձգության բնագիծ՝ նմանեցված իրական զորային հրաձգարանի, տեղադրված են թիրախներ, ժամապահի ծառայության կետ և այլն: - Նման նախաձեռնությունները մեծ աջակցություն են հայոց բանակին, նաև այն զորամասերին, որտեղ կծառայեն հատուկ պատրաստություն անցած աշակերտները: Լոռու մարզպետի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել և իրականացրել են այս ծրագիրը,- իր խոսքում ասաց Գոռ Ասրյանը:

Տեղեկատվություն Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառավարման  2022 թվականի աշխատանքների վերաբերյալ

Տեղեկատվություն Լոռու մարզպետարանի աշխատակազմի կառավարման 2022 թվականի աշխատանքների վերաբերյալ 27.01.2023

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ մարզպետարանում կա 112 հաստիք, 92-ը քաղաքացիական ծառայողների հաստիքներն են, որից թափուր է 4-ը: 2 պաշտոն ժամանակավոր թափուր է: 2022 թվականին Լոռու մարզպետարանի աշխատակազմում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 6 ներքին և 4 արտաքին մրցույթ, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարվել և անց է կացվել 2 մրցույթ: Վերապատրաստվել է 7 քաղաքացիական ծառայող։

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.01.2023

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր և Տեխնիկական առաջադրանք խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ․ «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձորի ԲԿ ՓԲԸ-ի նոր ինֆեկցիոն կենտրոնի մասնաշենքի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողություն», EFSD/COVID/CQS/B-C/002-23/1

Էրիկ Կոստանյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի շնորհակալագրով

Էրիկ Կոստանյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի շնորհակալագրով 26.01.2023

2022թ. ընթացքում մարզում տարբեր մարզաձևերի զարգացմանը նպաստելու և սպորտի զարգացման գործում ակտիվ ներգրավվածության համար Լոռու մարզպետի օգնական, մարզի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի շնորհակալագրով: Շնորհավորում ենք, մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 17:35:20