Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հյուրընկալել էր ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին 07.09.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսիին և դեսպանատան ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտնյաներ: Ողջունելով տիկին դեսպանի հերթական այցը Լոռու մարզ՝ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը, դեսպանատանը մարզում բազմաթիվ ծրագրերի իրականացման համար՝ մասնավորապես ուղղված առողջապահության, կրթության, տնտեսության, զբոսաշրջության, ՏԻՄ և մի շարք այլ ոլորտների զարգացմանը:
Կայացավ Ռոբերտ Էմմիյանի անվան չորրորդ միջազգային մրցաշարը 06.09.2021
Վանաձորի Թեթև աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեց հայ թեթևատլետ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անվան արդեն ավանդական դարձած միջազգային մրցաշարի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, օպերային տենոր Վանո Թադեոն, մարզային իշխանության և մարզաշխարհի ներկայացուցիչներ։ Մարզի ղեկավարը ողջույնի խոսքում շնորհավորեց ներկաներին մրցաշարի կայացման կապակցությամբ։ Ի նշան երախտագիտության և գնահատանքի` նա հուշանվեր հանձնեց անվանի հեռացատկորդին։
Բռնցքամարտի առաջնության պատանի հաղթողները պարգևատրվեցին 06.09.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունեց և շնորհակալագրեր, պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց օգոստոսի 12-20-ը Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած՝ կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության հաղթողներին, նրանց մարզիչներին, նաև «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Անուշավան Մխիթարյանին (մարզիչ Գառնիկ Պապիկյան) բռնցքամարտի երիտասարդների առաջնությունում պատվավոր առաջին տեղ գրավելու համար: Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությունից Լոռու մարզի պատանի բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադարձել:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ համայնքային այցելությունների շրջանակներում այս անգամ եղավ խոշորացված համայնքում՝ այցելելով Այգեհատ բնակավայրում գտնվող Աղասի Զավարյանի և Կարեն Դալլաքյանի տնտեսություններ՝ ծանոթանալու տնտեսվարողների գործունեությանը և գյուղատնտեսության ոլորտում՝ առաջավոր և ընդօրինակելի փորձին։ Աղասի Զավարյանն արդեն 5-րդ տարին է 21.5 հա-ից ավելի հողատարածքում տնկել և մշակում է ընկույզ (20 հա), ծիրան և խնձոր (մոտ 1,5 հա)։ Այգու տարածքում իրականացվում է կաթիլային ոռոգում։ Պետական աջակցության ծրագրերից չի օգտվել, փորձում է տնտեսությունն ընդլայնել սեփական միջոցներով: Այս տարի ևս ձեռք են բերել 9 հա հողատարածք, կառուցել է 10.000 մ3 տարողությամբ ջրավազան։ Աշնանը նախատեսվում է 3000 տնկիների ներկրում Մոլդովայից և նոր այգու հիմնում։
Վանաձոր-Ռեգեն համագործակցության ութնամյակի կապակցությամբ Լոռու մարզում էր Գերմանիայի Ռեգեն երկրամասի պատվիրակությունը` շրջանի ղեկավար Ռիտա Րորլի գլխավորությամբ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, ՏԿԵ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանի, մարզային և քաղաքային իշխանությունների պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ նպատակ ունենալով քննարկել ներկա և ապագա համատեղ ծրագրերը, հստակեցնել համագործակցության ուղղություններն ու ռազմավարությունները, արձանագրել ձեռքբերումները:
Ֆիոլետովոյի դպրոցի շենքային պայմանները բարելավվել են 02.09.2021
Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այցելեց մոլոկաններով բնակեցված Ֆիոլետովո համայնքի միջնակարգ դպրոց, ուր սովորում է 144 աշակերտ: Տոնական միջոցառման հյուրերի թվում էին նաև ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, Երկաթուղայինների միջազգային արհեստակցական կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ, պաշտոնական հյուրեր: Նրանք շնորհավորեցին դպրոցականներին, հատուկ ողջույններ հղեցին առաջին դասարանցի 17 փոքրիկներին՝ մաղթելով խաղաղ, հաճելի և նոր գիտելիքներով հարուստ ուսումնական տարի: