Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը հանդիպում-քննարկում ունեցան մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, խոշորացված համայնքների ղեկավարների, մարզի ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների ու զինղեկների հետ՝ բարձր դասարանցիների շրջանում զինվորական մասնագիտության կարևորության ներկայացման նպատակով։

Հ-70՝ Մ-6-Աթան ավտոճանապարհի հիմնանորոգման մեկնարկը տրված է 15.03.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ միասին հետևեց Հ-70` Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Նրանց ուղեկցում էին Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Ինչպես հայտնի է, տվյալ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է օրերս: Ճանապարհը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել և գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Այս պահին շինաշխատանքները հիմնականում կատարվում են Աթան, Շամուտ և Քարինջ բնակավայրերի հատվածներում:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը հանդիպում է ունեցել Թաթարստանի Հանրապետության արդյունաբերական կլաստերի խորհրդի նախագահ Սերգեյ Մայորովի, կլաստերի այլ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջիններիս կողմից ներկայացված առաջարկները արդյունաբեության ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի խորհրդական Արմեն Հարությունյանը և Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 13.03.2023
ՀԲԸՄ Հայաստանը հայտարարում է դիմում-հայտերի ընդունում իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի հինգերորդ խումբը համալրելու նպատակով: Այս խմբում Հայաստանի կանանց կառաջարկվի հետևյալ անվճար մասնագիտացումները. • Vue.JS • Node.JS (+Express) • Android • QA Automation • Data Analytics Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք ուսանող չեն, չեն աշխատում ՏՏ ոլորտում, չունեն բարձր անձնական եկամուտ և չեն մասնակցել ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին։ Դիմում-հայտը լրացրե՛ք մինչև մարտի 31-ը՝ ժամը 17։00-ն այստեղ. https://bit.ly/AGBUWomenCodersApply:

Լոռու մարզում խնամատարություն է իրականացնում 22 ընտանիք 13.03.2023
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց հանդիպում Լոռու մարզում խնամատարություն իրականացնող ընտանիքների հետ, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Քննարկմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը, բաժնի մասնագետները, խնամատար ծնողներ: Հանդիպման նպատակն էր քննարկել խնամատարության արդյունավետ կազմակերպման և զարգացման հետ կապված հարցեր, լսել խնամատար ծնողների առաջարկությունները, իրականացնել փորձի փոխանակում:

Հետմահու պարգևներ հանձնվեցին զոհված զինծառայողների հարազատներին 09.03.2023
Վանաձորի ԷԴ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված հանդիսավոր միջոցառմանը հետմահու պարգևներ հանձնվեցին 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ից 15-ը մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին: Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Հայոց բանակի սպանե՛ր, զինվորնե՛ր, ծնողնե՛ր, զինծառայողների հարազատները, հյուրե՛ր: Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված տղաների հիշատակը: Պաշտոնական ելույթով հանդես եկավ գլխավոր շտաբի պետը:Նա իր խոսքում....



