Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՖՖ-ի կողմից Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների տրամադրվել է մարզական գույք 23.12.2022
Դեռևս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների թարմացման նպատակով կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնացկել են նաև Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:

Անցակցվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը 20.12.2022
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին՝ կարևորելով նմանատիպ քննարկումները ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղիներ գտնելու առումով:

Լոռու մարզի առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն ամփոփեց տարեկան գործունեությունը 20.12.2022
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն և «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը կազմակերպել էին «Մենք տարբեր ենք, բայց հավասար» խորագիրը կրող տարեվերջյան միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին կազմակերպության և կենտրոնի՝ 2022 թվականին գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները։ Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, ՀԿ-ի շահառուները, գործընկերներն ու բարեկամները:

Արամ Խաչատրյանը՝ «Տարվա լավագույն մարզպետ» 19.12.2022
«Որակի նշան» ընկերության կողմից կազմակերպված «Տարվա հանրային ծառայող, Տարվա ապրանքանիշ» մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզային կառավարման լավագույն մոդելի մշակման, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածության և բարեխիղճ աշխատանքի համար: Արամ Խաչատրյանի թեկնածությունն ընտրվել է հանրության լայն շերտերի, լրագրողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում:

Հանդիսավորությամբ բացվեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նոր շենքը 19.12.2022
25-ամյա պատմություն ունեցող «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը տարեմուտին իրականացրեց իր վաղեմի երազանքը: Հանդիսավորությամբ բացվեց «Ստեփանավանի հավասար հնարավորությունների և ներառականության խթանման համայնքային կենտրոնի» նոր շենքը, որը ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Լիարժեք կյանք» ՀԿ֊ին՝ Ստեփանավանի համայնքային կենտրոն ստեղծելու նպատակով: