Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բասկետբոլի մրցույթ՝ նվիրված արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին 11.05.2023
2023 թ.-ի մայիսի 8-ին և 10-ին Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոցում անց է կացվել արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին նվիրված տղաների բասկետբոլի առաջնություն: Երկօրյա անզիջում պայքարից հետո 3-րդ տեղն է գրավել Ստեփանավանի թիվ 2 դպրոցի թիմը, երկրորդ տեղ՝ Վանաձորի թիվ 4 դպրոցի թիմը, հաղթող է ճանաչվել Տաշիրի թիվ 2 դպրոցի թիմը:

Ոգեկոչման և խոնարհումի միջոցառում հերոսների անմահ հիշատակին 10.05.2023
Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա առթիվ և Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հայորդիների անմար հիշատակի համար, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ մասնակցեցին ոգեկոչման միջոցառման՝ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի խաչքարի մոտ:

Լոռու մարզպետը շնորհավորեց մեկ դարը բոլորած Վարդանուշ Անդրեասյանին 10.05.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալվել էր Վանաձորի բնակչուհի Վարդանուշ Անդրեասյանին՝ ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Մարզպետին ուղեկցում էին օգնական Էրիկ Կոստանյանը և մարզպետարանի պաշտոնյաներ: Մեկ դար ապրած տատիկը մարզպետին ժպիտներով դիմավորեց, նշեց, որ առողջական խնդիրներից չի բողոքում, միայն լսողությունն է մի քիչ վատացել։ Վարդանուշ տատիկը 4 երեխա է պահել,մեծացրել, այժմ 4 թոռ ու 5 ծոռ ունի։ Այս տարիքին էլ տնամերձն անձամբ է մշակում։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին 10.05.2023
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետ Գոռ Ասրյանի հետ այցելել է Լոռի Բերդ համայնքի բնակիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սուրեն Պապիկյանին, ով այսօր տոնում է նաև իր ծննդյան տարեդարձը։ Մարզի ղեկավարը շնորհավորել է նրան, մաղթել առողջություն և երկար տարիների կյանք։ Սուրեն Պապիկյանն իր հերթին մաղթել է խաղաղություն մեր երկրին, աշխարհին և որ բոլոր սերունդներն ապրեն ու արարեն հզոր Հայաստանում։

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 10.05.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ա. Խաչատրյանին դիմել են քաղաքացիներ՝ մարզի տարբեր բնակավայրերից, բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման հարցերով:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-րդ տարեդարձը նշվեց Լոռու մարզում նշվեց հանդիսավորությամբ 10.05.2023
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի և Խաղաղության օրվա կապակցությամբ այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, վետերաններ ու զինվորականներ այցելել էին Մեծ Հայրենականի հաղթանակին նվիրված հուշակոթող՝ հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։ Միջոցառումը վարում էր ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանը: Զինվորական նվագախումբը, Վանաձորի կամերային երգչախումբը և անհատ կատարողներ հանդես էին գալիս խորհրդանշական կատարումներով:



