Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Եղի՛ր ուժ մեր երկրի համար 29.11.2023
Դեկտեմբերի 1-ին, ժամը 11․00-ին, «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում, Վանաձորի «Հայքի» հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով: Հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու միջոցառմանն ու առավել մանրամասն ծանոթանալու ընդունելությանն առնչվող մանրամասների։

Սպորտլանդիա՝ «Առողջ մարմնում առողջ հոգի» 24.11.2023
Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցում անցկացվեց «Առողջ մարմնում առողջ հոգի» խորագրով սպորտլանդիա` Վանաձորի թիվ 7, թիվ 16, թիվ 27, թիվ 28, թիվ 30 և Դարպասի միջնակարգ դպրոցների միջև: Սպորտլանդիան կազմակերպվել էր ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի մարզիչ Ակսել Հակոբյանի ջանքերով: Մրցավարական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցի ներկայացուցիչները:

Անտառապատման ու բնապահպանական կրթական ծրագրերն ուշադրության կենտրոնում են 24.11.2023
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանի, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հայաստանյան համակարգող Ռուզաննա Առուստամյանի, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների հետ այսօր այցելել են Մարգահովիտ բնակավայրում գտնվող «Հրանտ Դինքի» հիշատակի անտառ:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 22.11.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անց է կացրել քաղաքացիների ընդունելություն: Ա. Խաչատրյանին դիմել է թվով տասը քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից, սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման, միջհամայնքային տրանսպորտի գործարկման և այլ հարցերով: Ընդունելությանը ներկա են եղել նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ քաղաքացիներին մասնագիտական խորհրդատվություն տալու, ուղղորդելու նպատակով:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ ներկա է եղել Գյուլագարակ համայնքում կազմակերպված միջոցառում-քննարկմանը՝ նվիրված ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների և քաղաքացիական անձանց խախտված իրավունքների պաշտպանությանը: Միջոցառումը կազմակերպվել էր «Արփի» հասարակական կազմակերպության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետի աշխատակազմի, Գյուլագարակ համայնքի և դպրոցի կոլեկտիվի աջակցությամբ:

Մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին սպորտային պարերի աշխարհի առաջնության լոռեցի մրցանակակիրները 21.11.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Տաթև» արվեստի կենտրոնի հիմնադիր Ֆլորա Ասոյանին, պարային համույթի գեղարվեստական ղեկավար Տաթև Գալստյանին և նրանց սաներին, ովքեր Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված աշխարհի առաջնությունից (Armenian open World-2023) վերջերս վերադարձել են մրցանակներով: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:



