Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վատորակ աշխատանքները չեն ֆինանսավորվի». Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հետևել է Սպիտակ համայնքում իրականացվող շինաշխատանքներին

«Վատորակ աշխատանքները չեն ֆինանսավորվի». Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հետևել է Սպիտակ համայնքում իրականացվող շինաշխատանքներին 06.09.2023

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այսօր Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն, Սարամեջ, Լեռնանցք, Սպիտակ, Արևաշող և Նոր Խաչակապ բնակավայրերում հետևել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում և պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին: Ջրաշեն բնակավայրում ընթացքի մեջ են բնակելի թաղամասի գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի արժեքը 33 մլն 480 հազար դրամ է: Այստեղ նաև իրականացվում են փողոցային լուսավորության ընդլայնման և 4 փողոցի տուֆ քարով սալարկման աշխատանքներ՝ ընդհանուր 1267 մ: Խոստանում են վերջինս ավարտին հասցնել մինչև տարեվերջ:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասերն այսուհետ կանցկացվեն հիմնանորոգված մասնաշենքում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասերն այսուհետ կանցկացվեն հիմնանորոգված մասնաշենքում 05.09.2023

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը ներկա է եղել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնանորոգված մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, արտիստներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ, հյուրեր: Մասնաճյուղը տեղակայված է Վանաձորի արվեստի քոլեջի մասնաշենքի մի հատվածում: Հիմնանորոգման ընթացքում դասապրոցեսն անցկացրել են Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի մասնաշենքում, և այժմ արդեն դասերը հարմարավետ կազմակերպելու հնարավորություն են ստացել:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 04.09.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ և նախատեսվող աշխատանքներին: Լոռու մարզպետը հատկապես կարևորել է պետական միջոցներով մարզում իրականացվող ծրագրերը և հորդորել պատասխանատու պաշտոնյաներին հետևողական լինել կատարվող մեծածավալ շինաշխատանքների որակին:

Սեպտեմբերի 1-ի առթիվ Լոռու մարզպետն ու  աշխատակազմի պաշտոնյաներն այցելել են մարզի դպրոցներ

Սեպտեմբերի 1-ի առթիվ Լոռու մարզպետն ու աշխատակազմի պաշտոնյաներն այցելել են մարզի դպրոցներ 01.09.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Գիտության և դպրության տոնի, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ դպրոցականներին և մանկավարժներին շնորհավորելու նպատակով այցելել է Վանաձորի Վազգեն Առաջինի անվան թիվ 1 հիմնական դպրոց, մասնակցել տոնական միջոցառմանը: Շնորհավորելով կրթօջախի ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին, Արամ Խաչատրյանը մաղթել է խաղաղ և ձեռքբերումներով լի ուսումնական տարի, հաջողություններ ուսումնական գործընթացում և կյանքում: Մարզպետն առաձնահատուկ կերպով շնորհավորել առաջին դասարանցիներին:

Վանաձոր ԲԿ-ում բացվեց պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիա

Վանաձոր ԲԿ-ում բացվեց պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիա 01.09.2023

«Ազնավուր» հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում ժամանակակից սարքավորումներով նոր լաբորատորիա բացվեց «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքում: Ախտաբանահյուսվածքաբանական և ախտաբանաբջջաբանական գերժամանակակից լաբորատորիան հնարավորություն կտա փորձագետներին տեղում անցկացնել բարդ հետազոտություններ և իրականացնել ճշգրիտ ախտորոշումներ՝ առավելագույնի հասցնելով բժշկական հետագա ներազդեցության արդյունավետությունը:

Քննարկվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վաղ հայտնաբերման հետ կապված հարցեր

Քննարկվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վաղ հայտնաբերման հետ կապված հարցեր 01.09.2023

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ Լոռու մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացման, անհրաժեշտ աջակցության տրամադրման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելուն ուղղված մի շարք հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-26 16:43:41