Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրապետական մաղթանք՝ նվիրված Վանաձորի օրվան 03.10.2022
Վանաձորի օրվա կապակցությամբ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Արարողությանը ներկա էին փոխմարզպետ Գոռ Ասրյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Աշրաֆյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, վանաձորցիներ։
Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական դրոններ 30.09.2022
Լոռու մարզպետարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ: Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, Լոռու մարզում պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարելավելու է մշակաբույսերի արտադրողականությունը՝ պայքար տանելով մոլախոտերի դեմ, կատարելով բույսերի պաշտպանություն և հողի պարարտացում:
Ձեր սխրանքն անմահ է Հերոսների հիշատակի համար ծաղիկներ խոնարհվեցին մարզի տարբեր համայնքներում 28.09.2022
Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակից մեկնարկեց քայլերթ դեպի Սպիտակի գերեզմանատուն՝ 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիր, որտեղ կատարվեց խաչքարերի օրհնություն և հոգեհանգստյան աղոթք՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարեխնամ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և մասնակցությամբ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանի և Տեր Վաղարշ քահանա Հակոբյանի: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ
Հավերժ փառք ձեզ, հերոսնե՛ր 27.09.2022
Երկու տարի է անցել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, նաև այլ ուժերի մասնակցությամբ Արցախի ու հայ ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա դաժան պատերազմից: Ուզում եմ գլուխ խոնարհել մեր հերոսների հիշատակի առջև, գլուխ խոնարհել նրանց ընտանիքների առջև ու կրկին խոստանալ. մեր քաջերի հիշատակը միշտ վառ ենք պահելու, նրանց անհավատալի սխրանքների մասին սերունդներին շատ ենք պատմելու: Այդ հերոսություններն են մեզ այսօր ապրեցնում ու հավատ ներշնչում մեր երկրի ապագայի հանդեպ: Նրանք ընկան, որ մենք ապրենք, նրանք զոհեցին իրենց կյանքը հանուն Հայրենիքի:
Մենք ձեզ խաղաղ ու հզոր Հայրենիք ենք պարտք 27.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, մարզային և համայնքային իշխանությունների, ուժային կառույցների և զինվորականության ներկայացուցիչներն այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկած զինվորների հիշատակին: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, խնկարկվեց հոգելույս զինվորների անմար հիշատակը:
Հավերժ փա՛ռք ձեզ, խորին խոնարհում 22.09.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 31-ամյակի առթիվ այցելել է Վանաձորի զինվորական պանթեոններ, ծաղիկներ խոնարհել Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների շիրիմներին: Հավերժ փա՛ռք ձեզ, խորին խոնարհում: