Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն 04.05.2023
Ուշադրություն բոլոր արկածներ փնտրողներին, մշակույթի և բնության սիրահարներին ու գուրմաններին: Փնտրո՞ւմ եք եզակի և անմոռանալի ճամփորդություն Հայաստանում․ ձեզ ենք ներկայացնում «Ճանաչիր Հայաստանը» մարզային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալու լավագույնին, որն ունի Հայաստանը։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն մայիսի 27-ին և 28-ին հրավիրում է բոլորիդ մասնակցելու ցուցահանդեսին, որտեղ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու Հայաստանի մարզերի հարուստ մշակութային ժառանգությանը, խոհանոցին, հրաշագեղ բնությանն ու արկածային տուրիզմի հնարավորություններին։

Մարզի ղեկավարը Տաշիր խոշորացված համայնքում հետևել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին 04.05.2023
Տաշիր խոշորացված համայնքում 2022 թ.-ին նախատեսված է եղել իրականացնել 20 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր մոտ 1 մլրդ. 238 մլն. դրամ պայմանագրային արժեքով: Որոշ ծրագրեր, թեև տեղափոխվել են 2023 թ., սակայն առաջիկայում ավարտին կհասցվեն: Մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանի, համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, մի խումբ պատասխատու պաշտոնայների ուղեկցությամբ այսօր Սարատովկա, Մեծավան, Սարչապետ, Նորաշեն, Տաշիր բնակավայրերում հետևել է շինաշխատանքների ընթացքին:

Ինչպես Լոռու մարզի մյուս բնակավայրերում, Տաշիր խոշորացված համայնքում ևս բուռն կերպով շինաշխատանքներ են ընթանում: Սուբվենցիոն միջոցներով իրականացվող ծրագրերին զուգահեռ, պետբյուջեի միջոցներով այլ կապիտալ շինաշխատանքներ ևս ընթանում են, որոնք մեծ կարևորություն ունեն համայնքի համար: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Տաշիր խոշորացված համայնք կատարած աշխատանքնային այցի շրջանակներում հետևել է ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ Մեդովկա բնակավայրում կառուցվող մոդուլային տիպի դպրոցի շինաշխատանքների ընթացքին: Մինչև սեպտեմբեր ամբողջովին ավարտին կհասցվեն դպրոցի կառուցման աշխատանքները: 125 երեխայի համար նախատեսված ժամանակակից դպրոցը կունենա համակարգչային սենյակ, ընթերցասրահ, սպորտդահլիճ և այլն: Ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում նաև Հագվի բնակավայրում:

Համապետական շաբաթօրյակը՝ Լոռու մարզում 02.05.2023
Լոռու մարզի 11 խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերում ապրիլի 29-ին համապետական շաբաթօրյակը մեկնարկել էր վաղ առավոտյան: Համապետական շաբաթօրյակի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել և գործընթացը համակարգել է Լոռու մարզպետի աշխատակազմը: Մարզի տարածքում, ըստ նախնական ուսումնասիրությունների առկա է եղել 30 չարտոնված աղբավայր, ինչպես նաև աղտոտված վայրեր, որոնք օրվա ընթացքում մաքրվել են: Հատկապես լուրջ ուշադրություն է դարձվել զբոսաշրջային վայրերին, պատմամշակութային հուշարձանների, ճանապարհամերձ տարածքներին:

«ՀՀ Քաղաքացու օրը» Լոռու մարզում 02.05.2023
2019 թվականի ապրիլի 9-ից ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Տոների և հիշատակի» օրերի մասին օրենքում կատարված փոփոխությամբ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է՝ որպես Հայաստանի Հանրապետության Քաղաքացու օր: Օրվա կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Լոռի Բերդ համայնքներում: Վանաձորում Քաղաքացու օրվա առթիվ միջոցառում էր կազմակերպվել Ստեփան Զորյանի տուն֊ թանգարանում։ Վանաձորի թիվ 5 և թիվ 11 ավագ դպրոցների մի խումբ աշակերտներ, ՎՊՀ-ի հենակետային վարժարանի «Բանավեճի խմբի» անդամները Ստեփան Զորյանի տուն-թանգարանում հանդիպել են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի հետ։

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում մեկնարկում է հողերի դեգրադացման դեմ պայքարի ծրագիրը 02.05.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի պատասխանատուներին՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» փոխտնօրեն Արմեն Խոջոյանին, ծրագրերի իրականացման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբիկ Շահազիզյանին, ծրագրի առաջատար տեխնիկական պատասխանատու Կարոլինա Սթարին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: