Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայտարարություն 25.08.2023
Սեպտեմբերի 1-հոկտեմբերի 1-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից փորձնական կգործարկվի Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը։ Այն կաշխատի ամենօրյա ռեժիմով, բացառությամբ՝ չորեքշաբթի օրերի։ Ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե: Տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից։

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Լոռու մարզում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև մարզը ներկայացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։

Սպիտակի ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի բժշկական կարևորագույն սարքավորումներով 23.08.2023
Սպիտակի բժշկական կենտրոնում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում կնքվեց սարքավորումների ձեռքբերման պայմանագիր, ըստ որի՝ Ճապոնիայի դեսպանատան կողմից Սպիտակի ԲԿ-ին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ: Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Հարգանքի տուրք մատուցվեց ի հիշատակ ռուս-պարսկական պատերազմում զոհված հայ և ռուս զինվորների 23.08.2023
Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր մասնակցել են ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և 1804-1813 թթ․ ռուս-պարսկական պատերազմում նրա հետ զոհված հայ և ռուս զինվորների հուշակոթողի մոտ տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողությանը: Վանաձորից Սպիտակ տանող ճանապարհին վեր խոյացող և հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի մոտ տեղի ունեցած միջոցառմանը ներկա են եղել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը, Հայ առաքելական և ռուսական ուղղափառ եկեղեցիների հոգևոր հովիվներ, Սպիտակի քաղաքային իշխանության, ռուսական համայնքի, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, հյուրեր:

«Կարոտում ես՝ երկինք նայիր». հուշ-ցերեկույթ՝ նվիրված 21-ամյա զինվորին 22.08.2023
Օգոստոսի 19-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել «Կարոտում ես՝ երկինք նայիր» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով անմահացած Արամ Մանուկյանի ծննդյան 21-րդ տարելիցին: Հիշատակի երեկոյին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, Շահումյան համայնքի հոգևոր հովիվ Տեր-Ներսես քահանա Ղալայանը, զինվորի հարազատները, զինակից ընկերները, հյուրեր:

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է «Ուշացած Վարդավառ» ճամբարը 22.08.2023
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «Ալիք» նախաձեռնության «Ուշացած Վարդավառ» ճամբարը մեկնարկել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Ճամբարի բացման արարողությանը ներկա են գտնվել Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն ծրագրի ղեկավար Մարիամ Դավթյանը, պաշտոնատար անձինք, հյուրեր, ճամբարականներ։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր կողմից ներկաներին ողջույնել է մարզպետի խորհրդականը։ Նա շնորհակալություն է հայտնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին ՏՏ ոլորտում երիտասարդներին բարձր մակարդակի կրթությամբ ապահովելու համար, նշել, որ ՁԻՀ֊ի դասընթացներն ավարտած բազում երիտասարդներ իրենց տեղն են գտնում ինչպես հայաստանյան, այնպես էլ արերկրյա աշխատաշուկաներում։