Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ այսօր խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի խոշորացված համայնքների ղեկավարների և տարածքային ՄՍԾ-ների տնօրենների մասնակցությամբ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզի տարբեր բնակավայրերում ապաստանել ցանկացող մեր հայրենակիցներին կեցավայրով ապահովելու և սոցիալական, առողջապահական, կրթական և մի շարք այլ հարցերի կազմակերպման աշխատանքները օպերատիվ և բարձր մակարդակով իրականացնելուն էին ուղղված խորհրդակցության օրակարգային հարցերը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 27.09.2023
Հարգելի քաղաքացինե՛ր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով մարզի խոշորացված համայնքներում ստեղծվել են աշխատանքային խմբեր: Ստորև հրապարակում ենք պատասխանատու անձանց կոնտակտային տվյալները, որոնք հասանելի կլինեն շուրջօրյա ռեժիմով:

Ձեր հիշատակն անմահ է 27.09.2023
Ձեր հիշատակն անմահ է: Ձեր անունը՝ մեր սրտերում: Հավերժ փա՛ռք հանուն Հայրենիքի նահատակված մեր հերոսների հիշատակին:

Լոռու մարզում հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին 27.09.2023
Արցախյան 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցի օրը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լոռու մարզային և Վանաձորի համայնքային իշխանությունների ներկայացուցիչներն այցելել են Վանաձորի զինվորական պանթեոններ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղկեպսակներ դրել, ծաղիկներ խոնարհել անմահ հերոսների շիրիմներին:

Սգո երթ և հարգանքի տուրք՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի 27.09.2023
Այսօր Սպիտակ համայնքում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, ուժային կառույցների ներկայացուցիչների, համայնքապետարանի և ենթակա ՀՈԱԿ-ների աշխատակազմերի, ավագանու անդամների, դպրոցականների, բազմաթիվ քաղաքացիների մասնակցությամբ սգո երթ էր կազմակերպվել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու բակից դեպի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.09.2023
Հարգելի քաղաքացիներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ինչպես հայտնի է, ՀՀ մուտք գործելուն պես, հաշվառում են անցնում Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում: Այստեղ, սոցիալական աշխատողների կողմից, միասնական էլեկտրոնային հարթակում (https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը) լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմիններին (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն) և վերջիններիս կողմից էլ, համապատասխան ուղղորդմամբ, բավարարվում են առկա կարիքները՝ կացարան (համապատասխան բնակավայրում), սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։