Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առողջապահության ոլորտը՝ թվայնացման ճանապարհին 30.11.2022
Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ Հայաստանի թվային առողջապահության կազմակերպության ներկայացուցիչների և Լոռու մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ: Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման հանդիպումը, նշելով, որ թվային տեխնոլոգիաներն արագորեն փոխում են նաև առողջապահության ոլորտը, և ինֆորմացիայի փոխանակման այս հանդիպումը կօգնի առավել բարելավել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը:
Դեկտեմբերի 1-ը գույքահարկի վճարման վերջնաժամկետն է 30.11.2022
Հարգելի քաղաքացիներ, ինչպես արդեն գիտեք, 2021թ․-ի հունվարի 1-ից գոյություն ունեցող 2 տեսակի հարկերը՝ հողի և գույքի հարկերը, միավորվել են: Ներկայում հարկատեսակն անվանվում է անշարժ գույքի հարկ: Հիշեցնում ենք, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հաջորդ օրվանից չվճարված հարկի համար հաշվարկվում է տույժ և տուգանք։
Տեղեկատվական օր Լոռու մարզում՝ միջազգային Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 29.11.2022
Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական հանդիպումը: Էրազմուս+-ը ԵՄ ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի զարգացման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Լոռու մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Էրազմուս+ ծրագրի ներկայացուցիչներ, Լոռու մարզի կրթական հաստատությունների ղեկավարներ, ծրագրի շահառու կազմակերպություններ:
Հայտարարություն 29.11.2022
2023 թ.-ի մարտ ամսին Լեհաստանի Կոնին քաղաքում մեկնարկելու է Կոնինի մանկական երգի և պարի միջազգային 43-րդ փառատոնը, որն այս տեսակի ամենահին միջոցառումն է Լեհաստանում և ամենամեծը՝ Եվրոպայում։
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունեց Եվրոպական միության ներկայացուցիչ Րախիլյա Նուրբաևային և «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի հետազոտությունների գծով տնօրեն Լիլիթ Եզեկյանին: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի ընթացքին և մարզային իշխանությունների հետ քննարկել գրանցված արդյունքները:
ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների՝ շենքային պայմանների բարելավման նպատակով, 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում է կայացրել: Գումարը տրամադրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2022 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար: Կիրականացվեն ջեռուցման համակարգի կառուցման, տանիքի նորոգման, պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ, դասասենյակների ներքին հարդարման, մարզադահլիճների բարեկարգման, սանհանգույցների նորոգման աշխատանքներ: