Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքներից զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները 17.01.2024
Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր ներկա են եղել Ալավերդի և Թումանյան խոշորացված համայնքների նորակոչիկների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Ալավերդու սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու բակում տղաներին ճանապարհելու համար մեծ միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին նաև համայնքների իշխանությունների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները:

Խորհրդակցություն՝ առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 16.01.2024
Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը: Օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել են սուր շնչառական վարակների ակտիվացմամբ պայմանավորված՝ մի շարք խնդիրներ: Ռ. Պողոսյանը, համաճարակային իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու նպակատով, հորդորել է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին խստորեն պահպանել վարակի հսկողության և կանխարգելման կանոնները:

Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի տանիքը կնորոգվի 16.01.2024
Օրեր առաջ ուժգին քամու հետևանքով զգալիորեն վնասվել էր Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկի տանիքը: Խնդրի լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով այսօր Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ասրյանն այցելել էր դպրոց:

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ-2023 16.01.2024
Իրականացվել են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության ոլորտներին առնչվող աշխատանքներ: Ապահովվել է մարզի Ալավերդի և Գյուլագարակ համայնքներում ՏԻՄ-երի սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության աշխատանքներին վարչության մասնագետների մասնակցությունը: Աշխատանքներ են տարվել պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ (զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանում, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային վարչություն և մարզային փրկարարական վարչություն, Վիճակագրական կոմիտեի Լոռու մարզային վարչություն և այլ ծառայություններ):

Աշխատանքային խորհրդակցություն 16.01.2024
Այսօր մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզպետի պաշտոնակատար Գոռ Ասրյանը: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները՝ մասնավորապես տեղեկացնելով, որ, ըստ ոլորտների, իրականացվում են 2023թ. հաշվետվությունների կազմման և նախորդ տարվա գործունեության ամփոփման աշխատանքներ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ-2023թ 16.01.2024
Սոցիալական ապահովության ոլորտում մարզում իրականացվել են մի շարք աշխատանքներ: Շարունակվում են պետական քաղաքականության ուղղություններից մեկի՝ սոցիալական ծառայությունների մեկտեղման՝ համալիր կենտրոնների ստեղծման աշխատանքները: Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման բարեփոխումների առանցքային ծրագիրն է, ըստ որի տարածաշրջանային կենտրոններում կգործեն ՄՍԾ-ի տարածքային կենտրոնները: 2024թ. Սպիտակի նույնատիպ համալիր կենտրոնի կառուցումով Լոռու մարզում կամբողջանա համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կառուցման գործընթացը:



