Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 01.08.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Ներկայացվեցին մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց գյուղատնտեսության, առողջապահության և սոցիալական ապահովության, քաղաքաշինության և հողաշինության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին, զարգացման ծրագրերի, զբոսաշրջության, արտաքին կապերի, երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարված աշխատանքներին, ինչպես նաև ընթացիկ փաստաթղթաշրջանառության, անձնակազմի կառավարման, իրավաբանական և մի շարք այլ հարցերի:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացված քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացած, «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի» 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանին, դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մետաքսյա Հակոբյանին և տնօրեն Արմեն Ծատուրյանին։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ իր համար առանձնակի հպարտություն է, երբ միջազգային նման հեղինակավոր օլիմպիադայում վանաձորցի դպրոցականը այսպիսի լուրջ արդյունք է գրանցում.
Զբաղվածության ծրագիր 31.07.2023
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրից օգտվելու կամ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ զանգահարելով 114 կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://we.tl/t-cCMfsOTivk, https://rb.gy/lerzt

Վարդավառը՝ Օձունում 31.07.2023
«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ Օձունի վանական համալիրի տարածքում, հանդիսավորությամբ անցկացվեց «Վարդավառ» միջոցառումը, որը կազմակերպվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը,Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր։ Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը:

Տեղի ունեցավ հայկական LEAD(ER) ծրագրի երկրորդ միջազգային ցանցային միջոցառումը 28.07.2023
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին անցկացվում է ցանցային միջոցառում, որն ամփոփում է ծրագրի շրջանակներում ստեղծված Տեղական ակտիվ խմբերի(ՏԱԽ) աշխատանքի մեկ տարին։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու և Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կառույցների, տեղական հինգ ակտիվ խմբերի ներկայացուցիչներ, հյուրեր:

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանի, Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Այվազյանի, Առևտրի, սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատար Արման Մովսիսյանի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, տարբեր հարկատեսակների հավաքագրման մասով առաջացող ընթացիկ խնդիրներին: