Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկում է ծավալվել ընտանիքում անչափահաս երեխաների իրավունքների խախտման մեկ դեպքի վերաբերյալ 25.01.2024
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության պատասխանատու պաշտոնյաների, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության, ՀՀ Ներքին գործերի նախարարության ՈԼՄՎ Թումանյանի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ներկայացուցիչների, Ալավերդի համայնքի սոցիալական աշխատողների մասնակցությամբ հանգամանալի քննարկում է ծավալվել ընտանիքում անչափահաս երեխաների իրավունքների խախտման մեկ դեպքի վերաբերյալ:

Ներկայացվել են «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները 24.01.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետարանում մարզի բոլոր համայնքի ղեկավարներին, մարզպետի աշխատակազմին է ներկայացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքի վերջին փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների՝ համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն ավելացել են։ Եթե 2023 թվականին համայնքներին հատկացվել է 69,7 մլրդ դրամ, ապա 2024-ին 71 համայնքին կհատկացվի 85,3 մլրդ դրամ։ Աճել են նաև Լոռու մարզի բոլոր համայնքների դոտացիաները։
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 22-ին աշխատանքային քննարկում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա են եղել նաև մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Աշրաֆյանը: Մարզի ղեկավարը վստահություն է հայտնել, որ անձամբ իր և մարզպետի աշխատակազմի հետ ակտիվ համագործակցությամբ հնարավոր կլինի օպերատիվ կերպով արձագանքել համայնքներում առկա խնդիրներին.
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հունվարի 22-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարը, ձյան տեղումներով պայմանավորված, կարևորել է մարզի տարածքով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներն օպերատիվ կերպով ձյան շերտից մաքրելու, աղավազային խառնուրդով մշակելու անհրաժեշտությունը:
Հունվարի 19-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին, պետական և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներին ներկայացրեց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ Ներկա էր նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը: Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով երեք տարիների ընթացքում նրա աշխատանքային գործունեության արդյունքները։ -Հարգելի պարոն Խաչատրյան, դուք ձեր պաշտոնը ստանձնել էիք բավականին բարդ ժամանակահատվածում ու նաև բարդ փուլում եք իրականացրել ձեր աշխատանքային պարտավորությունները, բավականին բարդ հարցեր լուծում են ստացել,-ասաց նախարարը:

Արտաքին կապեր-2023 18.01.2024
2023թ. ակտիվ միջազգային համագործակցություն է ծավալվել, այդ թվում՝ հայ-ֆրանսիական • Հոկտեմբերին աշխատանքային այցով Լոռիում էին Ֆրանսիայի Հարավային Պրովանս Ալպեր Կոտ դ՛Ազյուր շրջանի ապակենտրոնացված համագործակցության ծառայության ներկայացուցիչները։ Քննարկվել են համագործակցության առաջնային ոլորտները և երկու մարզերի տարբեր քաղաքների բարեկամական նոր հարաբերությունների հատատմանն ուղղված քայլերը։ հայ-չինական • Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետի գլխավորությամբ այցելել է ՉԺՀ համագործակից Շանսի նահանգի Թայյուան քաղաք՝ մասնակցելու «Էներգիայի և ցածր ածխածնային զարգացման» ֆորումին:



