Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը

«Լուսաբաց» մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը 20.07.2023

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով՝ այսօր Լոռու մարզի տարբեր համայնքներից Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց ճամբարականների երկրորդ հերթափոխը՝ ևս 150 երեխա: Աշխատանքները համակարգեցին և երեխաներին բարի ճանապարհ մաղթեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները: Ողջունելով ճամբարականներին՝ նրանց մաղթեցին անմոռանալի հանգիստ, վառ և տպավորիչ հիշողություններ և նշեցին, որ պետական աջակցությամբ տարիներ շարունակ իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի երեխաներին պարգևել ամառային անհոգ առօրյա: Ծնողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտենցին երեխաներին նման հնարավորություն տալու համար:

Բնակարանների գնման վկայագրեր ստացան Ադրբեջանից բռնի տեղահանված ևս չորս ընտանիքներ

Բնակարանների գնման վկայագրեր ստացան Ադրբեջանից բռնի տեղահանված ևս չորս ընտանիքներ 19.07.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ Ախթալա բնակավայրում էր՝ Ադրբեջանից բռնի տեղահանված ևս 4 ընտանիքի Բնակարանների գնման վկայագրեր հանձնելու նպատակով: Այցին էին միացել Աժ պատգամավոր Արեն Մկրտչյանը, ավագանու անդամներ։ Մարզի ղեկավարը վկայագրեր հանձնեց Լամարա Միրզոյանին, Նվարդ Սիլիկովային, Յաշա Գրիգորյանին՝ մեկ սենյականոց և Մարյանյանների ընտանիքին՝ 4 սենյականոց բնակարան ձեռքբերելու նպատակով:

«Սպիտակի օրը» մեկնարկել է հարգանքի տուրքով, ապա շարունակվել տոնական միջոցառումներով

«Սպիտակի օրը» մեկնարկել է հարգանքի տուրքով, ապա շարունակվել տոնական միջոցառումներով 18.07.2023

Սպիտակ համայնքի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է հարգանքի տուրքով: Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողասյանը մարզպետարանի պաշտոնատար այլ անձանց, աշխատակազմի և տոնական օրվա հյուրերի ուղեկցությամբ եղել են Սպիտակ համայնքի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրում, որտեղ Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը աղոթք է հնչեցրել առ Աստված՝ հայրենիքի համար նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար, ապա ներկաները զոհերի հարազատների հետ միասին խնկարկել են նրանց հիշատակը և ծաղիկներ խոնարհել ընկածների շիրիմներին:

Բնակարանների գնման վկայագրե Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքներինիք հերթական նիստի վերաբերյալ

Բնակարանների գնման վկայագրե Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքներինիք հերթական նիստի վերաբերյալ 13.07.2023

Ադրբեջանից բռնի տեղահանված, Լոռու մարզի Սպիտակ համայնքում բնակվող՝ 1 և Ախթալա համայնքում՝ 3 ընտանիքի համար, Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման հանձնաժողովի՝ այս տարվա մայիսի 23-ին կայացած նիստին տրված դրական եզրակացության համաձայն, հատկացվել են Բնակարաների գնման վկայագրեր(ԲԳՎ)՝ բնակարաններ ձեռքբերելու նպատակով: Եզրակացությունը հաստատվել ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետի համապատասխան հրամանով:

Լոռու մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ մարզիկների

Լոռու մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց մի խումբ մարզիկների 12.07.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրերով պարգևատրեց 2023 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերի միջազգային մրցաշարերից հաղթանակով վերադարձած լոռեցի մրցանակակիրներին և նրանց մարզիչներին: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի օգնականներ Էրիկ Կոստանյանը, Տիգրան Խաչատրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պատասխանատու պաշտոնյաներ: Արամ Խաչատրյանը ողջունեց մարզիկներին և նշեց, որ հպարտ է լոռեցի մարզիկների արդյունքներով և ոգևորված՝ նրանց մրցելույթներից:

Զինծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների այս տարվա առաջին նորակոչիկները

Զինծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների այս տարվա առաջին նորակոչիկները 12.07.2023

Մարզում ամառային զորակոչը շարունակվում է, և այսօր պարտադիր ժամկետային ծառայության են մեկնել Տաշիր, Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքների նորակոչիկները: Նրանց ճանապարհել և բարի ծառայություն են մաղթել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, հարազատները, ընկերները։ Մարզպետի տեղակալը տղաներին մաղթել է անվտանգ ծառայություն՝ վստահ լինելով, որ հայրենիքի սահմանների անառիկությունը հուսալի ձեռքերում է։ - Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ծառայելով՝ դուք դառնալու եք հայ զինվորականի լավագույն ավանդույթների, մեր նախնիների արդար գործի արժանի շարունակողները, և ձեր ծնողներն իրենց զավակներով հպարտանալու բազմաթիվ առիթներ են ունենալու,- ասել է նա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-22 17:14:34