Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացած Արման Խառատյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի շնորհակալագրով

Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացած Արման Խառատյանը պարգևատրվեց Լոռու մարզպետի շնորհակալագրով 01.08.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացված քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում բրոնզե մեդալի արժանացած, «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի» 10-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանին, դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մետաքսյա Հակոբյանին և տնօրեն Արմեն Ծատուրյանին։ Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նշեց, որ իր համար առանձնակի հպարտություն է, երբ միջազգային նման հեղինակավոր օլիմպիադայում վանաձորցի դպրոցականը այսպիսի լուրջ արդյունք է գրանցում.

Զբաղվածության ծրագիր 31.07.2023

Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար։ Ծրագրից օգտվելու կամ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ զանգահարելով 114 կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: Տեսանյութը հասանելի է հետևյալ հղումներով՝ https://we.tl/t-cCMfsOTivk, https://rb.gy/lerzt

Վարդավառը՝ Օձունում

Վարդավառը՝ Օձունում 31.07.2023

«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում՝ Օձունի վանական համալիրի տարածքում, հանդիսավորությամբ անցկացվեց «Վարդավառ» միջոցառումը, որը կազմակերպվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը,Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր։ Միջոցառումը վարում էր Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մանուշակ Քոչարյանը:

Տեղի ունեցավ հայկական LEAD(ER) ծրագրի երկրորդ միջազգային ցանցային միջոցառումը

Տեղի ունեցավ հայկական LEAD(ER) ծրագրի երկրորդ միջազգային ցանցային միջոցառումը 28.07.2023

ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում արդեն երկրորդ տարին անցկացվում է ցանցային միջոցառում, որն ամփոփում է ծրագրի շրջանակներում ստեղծված Տեղական ակտիվ խմբերի(ՏԱԽ) աշխատանքի մեկ տարին։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու և Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կառույցների, տեղական հինգ ակտիվ խմբերի ներկայացուցիչներ, հյուրեր:

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԾԱԳԻ ԿԱՐՈ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԾԱԳԻ ԿԱՐՈ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ 28.07.2023

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանի, Եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Այվազյանի, Առևտրի, սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատար Արման Մովսիսյանի մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքի սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, տարբեր հարկատեսակների հավաքագրման մասով առաջացող ընթացիկ խնդիրներին:

Քննարկվեցին մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր

Քննարկվեցին մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր 27.07.2023

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և համայնքերի ղեկավարների մասնացությամբ, այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացվեց Լոռու մարզպետարանում: Քննարկվեցին մարզի համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին,առկա խնդիրներին, ավարտական ակտերին վերաբերող և մի շարք այլ հարցեր: Հ. Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների կողմից պարբերաբար իրականացվող շրջայցերի և վերլուծությունների արդյունքում պարզ է դարձել, որ որոշ բնակավայրերում առկա են խնդիրներ՝ աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու, ավարտական ակտերի ստորագրման, ինչպես նաև՝ աշխատանքների որակի հետ կապված:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-22 14:12:46