Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպադաների հանրապետական փուլը

Մեկնարկել է դպրոցական առարկայական օլիմպադաների հանրապետական փուլը 20.02.2024

Դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզն աննախադեպ մասնակցություն ունի: Մարզային փուլին մասնակցած 663 աշակերտներից (նախորդ տարի՝ 576), հանրապետակիան փուլին մասնակցելու իրավունք է ստացել 181 դպրոցական (նախորդ տարի` 156): Առավել ակտիվ մասնակցություն է առկա հատկապես քիմիա՝ 41 աշակերտ (նախորդ տարի՝ 35), կենսաբանություն՝ 21 աշակերտ (նախորդ տարի՝ 19), մաթեմատիկա՝ 15 աշակերտ (նախորդ տարի՝ 9) առարկաներից: Առարկայական օլիմպիադաների հանրապատական փուլի մեկնարկը տրվել է մաթեմատիկա առարկայով: Հանրապատական փուլը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:

Ամփոփվել են «Կաթ դպրոցներում» ծրագրի արդյունքները

Ամփոփվել են «Կաթ դպրոցներում» ծրագրի արդյունքները 19.02.2024

Փետրվարի 16-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը Տաշիր համայնքում գտնվող «Երեմյան ֆարմ» անասնապահական համալիրի հանդիպումների սրահում մասնակցել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կողմից համատեղ իրականացված «Կաթ դպրոցներում» ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառմանը։ Ներկա են եղել նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուն, հյուրեր։

Քննարկվել են գյուղատնտեսական անցած տարվա ցուցանիշները և  2024 թվականի ծրագրերը

Քննարկվել են գյուղատնտեսական անցած տարվա ցուցանիշները և 2024 թվականի ծրագրերը 17.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 17-ին անցկացրել է խորհրդակցություն մարզում գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստության, գյուղատնտեսության զարգացման նպատակով պետական աջակցության ծրագրերի քննարկման, անասնապահութան զարգացման, բուսաբուծության, այգիների, պտուղ-հատապտուղների և այլ մշակաբույսերի մշակվող հողատարածքների ավելացման, գյուղատնտեսական սննդամթերքի, մթերումների կազմակերպման գործընթացի և ոլորտի վերահսկողության հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ:

Թերությունների վերացման առավելագույն ժամկետ է սահմանվել փետրվարի վերջը

Թերությունների վերացման առավելագույն ժամկետ է սահմանվել փետրվարի վերջը 16.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի հետ, մարզպետի աշխատակազմի և կոմիտեի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ փետրվարի 16-ին այցելել են Վանաձորի թիվ 23, 27, Վարդաբլուրի դպրոցներ, Ստեփանավանի ավագ դպրոց՝ մարզադահլիճների կառուցման և Մեդովկայի դպրոց՝ մոդուլային շենքի կառուցման արդյունքում արձանագրված թերությունների շտկման աշխատանքներին հետևելու նպատակով: Վերոնշյալ ծրագրերն իրականացվել են ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

Լոռու մարզպետը հյուրընկալել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին

Լոռու մարզպետը հյուրընկալել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին 14.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր ընդունել է «Իմ անտառ Հայաստան» (My Forest Armenia) կազմակերպության հիմնադիր տնօրեն Անդրէ Գումուշճեանին և կազմակերպության գործառնական ղեկավար Վահե Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը: Հանդիպման նպատակն էր մարզի ղեկավարին ներկայացնել կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացված անտառպատման և անտառտնկման աշխատանքները, գործունեության 5 տարիների ընթացքում գրանցված արդյունքները, քննարկել առաջիկա ծրագրերը:

Լոռու մարզպետին են ներկայացվել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից մարզում իրականացվող ծրագրերը

Լոռու մարզպետին են ներկայացվել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» կողմից մարզում իրականացվող ծրագրերը 14.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն Արմեն Խոջոյանին և ծրագրերի իրականացման և մոնիտորինգի բաժնի ղեկավար Ռուբիկ Շահազիզյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-02 11:37:38