Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնից Լոռու մարզի թիմը վերադարձել է մրցանակներով 11.09.2023
ՀՀ Զբոսաշրջային կոմիտեի աջակցությամբ, «Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության» կողմից Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր կազմակերպվել էր «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոնը։ Այն ավանդական է և անցկացվում է՝ սկսած 2013թ-ից։ Փառատոնին՝ իր գեղեցիկ տաղավարներով և կատարողական խմբերով, մասնակցում էր նաև Լոռու մարզը։ Փառատոնին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ։ Մարզի ներկայացուցիչների մասնակցության հետ կապված կազմակերպչական աշխատանքները համակարգել էր Լոռու մարզպետի աշխատակազմի մշակութային միջոցառումների կազմակերպիչ Արման Մկրտչյանը։

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի շրջայցը շարունակվել է Սպիտակում 08.09.2023
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի շրջայցը Սպիտակ խոշորացված համայնքի բնակավարերում շարունակվել է նաև այսօր՝ մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ: Պաշտոնյաները եղել են Լուսաղբյուր, Խնկոյան, Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Հարթագյուղ, Գոգարան, Սարահարթ և Շենավան բնակավայրերում, հետևել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Լուսաղբյուր բնակավայրում իրականացվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ(ծրագրի արժեքը 17 մլն 600 հազար դրամ), ինչպես նաև սելավատարների կառուցում՝ գաբիոնով (ծրագրի արժեքը 18 մլն 180 հազար դրամ):

Շարունակվում է մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության այցը ՉԺՀ 08.09.2023
Շարունակվում է ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորած մարզի պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգ: Մարզի պատվիրակությունն, ինչպես հայտնի է (https://www.facebook.com/RAStaffofLoriMarzpet/posts/600897832254772?ref=embed_post), այս օրերին մասնակցում է Թայյուան քաղաքում անցկացվող «Էներգիայի և ցածր ածխածնային զարգացման» ֆորումին: Մարզպետ Արամ Խաչատրյանը ֆորումի շրջանակներում հանդես է եկել ընդարձակ զեկույցով՝ ներկայացնելով Լոռու մարզը, զարգացման հնարավորությունները, էներգետիկ պոտենցյալը և շրջակա միջավայրի վրա էներգակիրների բացասական ազդեցության մեղմացմանն ուղղված քայլերը, ծրագրերը:

Անցկացվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը 07.09.2023
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Նիստին մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի վարչության մասնագետները, համայնքների, ՀԿ-ների ներկայացուցիչներ և պատասխանատու այլ պաշտոնյաներ: Քննարկվեցին տարբեր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավվածության ապահովմանն ուղղված և կանանց ու տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ մի շարք հարցեր:

Լոռու մարզի պատվիրակությունը մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանսի նահանգի Թայյուան քաղաքում է՝ մասնակցելու «Էներգիայի և ցածր ածխածնային զարգացման» ֆորումին: Պատվիրակության կազմում են Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այսօր Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն, Սարամեջ, Լեռնանցք, Սպիտակ, Արևաշող և Նոր Խաչակապ բնակավայրերում հետևել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում և պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին: Ջրաշեն բնակավայրում ընթացքի մեջ են բնակելի թաղամասի գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի արժեքը 33 մլն 480 հազար դրամ է: Այստեղ նաև իրականացվում են փողոցային լուսավորության ընդլայնման և 4 փողոցի տուֆ քարով սալարկման աշխատանքներ՝ ընդհանուր 1267 մ: Խոստանում են վերջինս ավարտին հասցնել մինչև տարեվերջ: