Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հերթական հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 07.03.2024
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 6֊ին հերթական հանդիպումներն է ունեցել Վանաձորում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ: Հանդիպումները կայացել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագրի իրազեկման արշավի շրջանակներում, մասնակցել են նաև համայնքային պատասխանատու կառույցների ներկայացուցիչները:

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը 06.03.2024
Մարտի 5-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ հրավիրվել էր մարզխորհրդի նիստ, որին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզխորհրդի անդամները, իրավապահ մարմինների, հանրապետական գործադիր մարմինների, մարզային ծառայությունների ղեկավարները, ներկայացուցիչները, հրավիրյալներ: Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Ա. Ղազարյանը ներկայացրեց նիստի օրակարգային հարցերը: Նիստը մեկնարկեց ՀՀ օրհներգով: Մարզի ղեկավարն, առիթն օգտագործելով, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ևս մեկ անգամ շնորհավորեց Հովնան սրբազանին և հանձնեց շնորհավորագիր, որտեղ մասնավորապես նշված էր.

Հերթական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին 06.03.2024
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 5֊ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վանաձորում բնակություն հաստատած անձանց հետ, ովքեր Պարենի համաշխարհային ծրագրի «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրվել էին իրազեկման՝ հերթական աջակցության մասին առավել մանրամասն տեղեկանալու:

Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 65 տարեկան 05.03.2024
Մարտի 5-ը Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական, ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և «Երկրապահ» կամավորական ջոկատի հիմնադիր, հրամանատար Վազգեն Սարգսայանն այսօր կդառնար 65 տարեկան:

Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 29.02.2024
Փետրվարի 28-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անց է կացրել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարին է դիմել 20 քաղաքացի՝ մարզի տարբեր բնակավայրերից։ Հանդիպման ընթացքում նրանք բարձրացրել են բնակարանային ապահովման, սոցիալական աջակցության, առողջապահական, հողահատկացման, աշխատանքի տեղավորման և այլ բնույթի խնդիրներ:

Մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին 28.02.2024
Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Քեվին Ստիլին, երկկողմանի համագործակցության սպա, մայոր Թելըն Ռոսսին, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ջամալ Խանին, գրասենյակի համակարգող Անի Մելքումյան և բարեգործական ծրագրերի նախաձեռնող Լիլիա Աբրահամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականցման բաժնի գլխավոր մասնագետ Անի Բաղդասարյանը:



