Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկում է զարգացման նոր ծրագիր Լոռու մարզի համար 17.02.2023
2023 թ.-ից Հայաստանում մեկնարկել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը: Այն ուղղված կլինի գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ հաջողված ծրագրային առաջարկների ֆինանսավորման միջոցով և կիրականացվի Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Այսօր Լոռու մարզպետարանում ներկայացվեցին ծրագրի մանրամասները:
Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 15.02.2023
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Վերջինս, ողջունելով հանձնաժողվի անդամներին, նշեց, որ պետական և հասարակական կառույցների, ինչպես նաև հանրության կողմից բարձր է գնահատվում հանձնաժողվի աշխատանքը, ընդգծվում է իրականացված ծրագրերի արդյունավետությունը, ինչը շատ ողջունելի է: Նա նաև մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց հանձնաժողվի անդամներին ներդրած ջանքների համար:
Հրդեհից տուժած ընտանիքների խնդիրը Լոռու մարզպետարանի օրակարգում է 15.02.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հերթական հանդիպումն ունեցավ Փամբակ համայնքի Բազում բնակավայրում այս տարեսկզբին հրդեհի հետևանքով այրված փայտաշեն բազմաբնակարան շինության անօթևան մնացած յոթ ընտանքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Բազում բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանը:
Փետրվարի 10-ը Ռուսաստանի Դաշնությունում` որպես Դիվանագիտական աշխատողի օր նշելու և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական օրվա կապակցությամբ, այսօր միջոցառում էր կազմակերպվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պուշկինի լեռնանցքի աղբյուր-հուշարձանի մոտ։ Միջոցառմանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Գյումրու գլխավոր հյուպատոսության խորհրդատու-դեսպան Յուրի Կովալկոն, Գյումրու «Ռուսական տան» ղեկավար Անտոն Բերյանևը, պատասխանատու պաշտոնյաներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Բագրատ Դարբինյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավարները և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ։ Մարզի ղեկավարի հետ համագործակցությամբ՝ գործարարն առաջարկում է կարի արտադրություններ հիմնել մարզի տարածաշրջաններում՝ ընդլայնելով գործունեությունը։
Մշակվում է Լոռու մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը 09.02.2023
Անցկացվեց Լոռու մարզի տուրիզմի զարգացման 2023-2027 թվականների ռազմավարության մշակման հանձնաժողովի 2023 թվականի առաջին նիստը, որի շրջանակներում առցանց քննարկում ծավալվեց «Զբոսաշրջային կլաստերների զարգացման հայեցակարգի» և Լոռու մարզի տուրզմի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ։ Առցանց հանդիպումը վարում էր Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ, հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Քննարկմանը մասնակցում էին մարզի համայնքների տնտեսական զարգացման պատասխանատուները, Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակի ներկայացուցիչները, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, հանձնաժողովի այլ անդամներ: