Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 26֊-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը քննարկելու նպատակով Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել: Ներկա են եղել մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, աղետի գոտու վերականգնման աշխատանքներին ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ: -

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ 25.06.2024
Հարգելի՛ քաղաքացիներ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 1-ին՝ Գյուլագարակի համայնքապետարանում, կանցկացնի քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև հունիսի 28-ը (ներառյալ) նախապես հերթագրվել՝ 10.00-17.00-ը զանգահարելով (0322)4-35-33 հեռախոսահամարով։

Աղետի գոտու վերականգնման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են 24.06.2024
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը հունիսի 21-ին այցելել են Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, հետևել այստեղ կատարվող վերկանգնողական աշխատանքներին:

Ուսումնասիրություններ են իրականացվել կարկուտից տուժած բնակավայրերում 24.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, վարչության մասնագետները ուսումնասիրություններ են իրականացրել հունիսի 20-ին տեղացած կարկուտից առավել տուժած Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքների բնակավայրերում: Ըստ ուսումնասիրությունների, առավել մեծ չափերի վնասներ են կրել Յաղդան, Կողես, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ և Գարգառ բնակավայրերի գյուղատնտեսական ցանքատարածությունները:

Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ 24.06.2024
Բուժաշխատողի օրվա առթիվ հունիսի 21-ին Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Այդ առիթով հրավիրվել էին մարզի առողջապահական հիմնարկների մի խումբ բուժաշխատողներ: Մարզպետ Արամ Ղազարյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները. - Խոնարհումս ու երախտագիտությունս եմ հայտնում մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետերին, ոլորտի բոլոր աշխատողներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով իրենց կարևոր ներդրումն են ունենում մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում:
ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները: Նրանց ծառայության էին ճանապարհում Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, զինակոչիկների հարազատներ ու ընկերներ: Ողջունելով ներկաներին՝ Հովհաննես Ավետիսյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից տղաներին մաղթեց խաղաղ ու անփորձանք ծառայություն, բարի վերադարձ:



