Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիրում գործարկվել է «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական համալիրը

Տաշիրում գործարկվել է «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական համալիրը 30.10.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Տաշիր համայնքում ներկա է եղել «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացմանը։ Բացման ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Եվրասիական զարգացման բանկի և գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ։

Լոռու և Հարգիտա բարեկամական մարզերի համագործակցության արդյունքներն արդեն իսկ տեսանելի են

Լոռու և Հարգիտա բարեկամական մարզերի համագործակցության արդյունքներն արդեն իսկ տեսանելի են 30.10.2023

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն այսօր ընդունել է Ռումինիայի Հարգիտա նահանգի հայ համայնքի ներկայացուցչիներին՝ Գեորգենի քաղաքի հայ համայնքի նախագահ, քաղաքապետի ներկայացուցիչ Լասլո Կուլչարին, փոխնախագահներ Գեյզա Բոտային և Տիբոր Պալին: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, «Հայաստան-Հունգարիա բարեկամության և մշակութային կապերի ընկերության» նախագահ Անահիտ Սիմոնյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Տարիներ առաջ եղբայրական հուշագիր կնքած երկու երկրների մարզերն այժմ համագործակցում են նաև քաղաքների մակարդակով: Լոռու մարզի Ալավերդի և Հարգիտայի Գեորգենի համայնքները քույր քաղաքներ են ճանաչվել 2019 թվականից:

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հուշարձանին

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հուշարձանին 27.10.2023

1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունից անցել է 24 տարի: Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմերը այսօր համատեղ այց կատարեցին Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ով նույնպես զոհ դարձավ դաժան ոճրագործությանը: Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհերի հիշատակին:

Շրջայցերը կկրեն պարբերական բնույթ

Շրջայցերը կկրեն պարբերական բնույթ 27.10.2023

Լոռու մարզպետարանի պաշտոնյաները ողջ աշխատանքային շաբաթվա ընթացքում այցելություններ են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վանաձոր խոշորացված համայնքի բնակավայրերում ապաստան գտած մեր հայրենակիցների կեցության վայրեր: Նրանք եղել են ինչպես «Վանաձորի ընտանիքի և երեխաների աջակցման կենտրոնում», «Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնում» (ՏՄԱԿ) և «Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում», հյուրանոցներում և հյուրատներում, այնպես էլ՝ վարձով բնակարաններում:

Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համաբուժարանների և առողջության կենտրոնների կողմից զննվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2227 քաղաքացի

Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի համաբուժարանների և առողջության կենտրոնների կողմից զննվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2227 քաղաքացի 25.10.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության մասնագետները՝ վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի գլխավորությամբ, աշխատանքային շաբաթը մեկնարկել են Վանաձոր համայնքի համաբուժարաններ, բժշկական կենտրոն, Գուգարքի տարածաշրջանի առողջության կենտրոններ հերթական շրջայցով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սպասարկման և կցագրման գործընթացին հետևելու նպատակով:

Մարզպետարանի պաշտոնյաներն առաջիկա օրերին կլինեն Վանաձոր խոշորացված համայնքում ապաստանած բոլոր ընտանիքներում

Մարզպետարանի պաշտոնյաներն առաջիկա օրերին կլինեն Վանաձոր խոշորացված համայնքում ապաստանած բոլոր ընտանիքներում 24.10.2023

Լոռու մարզպետի աշխատակազմը աշխատանքային շաբաթը մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վանաձոր խոշորացված համայնքի բնակավայրերում ապաստան գտած մեր հայրենակիցներին հերթական այցելությամբ: Մարզպետարանի պաշտոնյաներն այցելում են ինչպես «Վանաձորի ընտանիքի և երեխաների աջակցման կենտրոնում», «Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնում» (ՏՄԱԿ) և «Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում», հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր կացարան գտած, այլև վարձով բնակարաններում ապրող ընտանիքներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-14 15:24:42