Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Լոռու մարզին հատկացվել է  488 միլիոն դրամ 5 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար

ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ Լոռու մարզին հատկացվել է 488 միլիոն դրամ 5 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար 11.07.2024

Այդ ծրագրերն են՝ • Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի կոյուղու հիմնանորոգում (աշխատանքներն ավարտված են), • Ալավերդի համայնքի Աքորի, Ակներ, Ծաղկաշատ, Հաղպատ, Սանահին, Ջիլիզա, Կաճաճկուտ բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման համակարգերի վերանորոգում և վերակառուցում (աշխատանքներն ավարտված են),

Ընդլայնված խորհրդակցություն համայնքապետերի մասնակցությամբ

Ընդլայնված խորհրդակցություն համայնքապետերի մասնակցությամբ 10.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հուլիսի 9-ին համայնքապետերի և աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն: Քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության «Բուսաբուծության աջակցության ծրագրի» արդյունքները: Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը տեղեկացրել է, որ Լոռու մարզում ծրագրից օգտվել է 1227 շահառու, իրականացվել է մշակաբույսերի գարնանացան՝ 9 համայնքների 2956 հա ցանքատարածքներում։

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը 08.07.2024

Հուլիսի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի ուղեկցությամբ նախարարը Տաշիր համայնքում այցելել է մի շարք ընկերություններ։ Այցին մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի այլ պաշտոնյաներ։

Զինվորական ծառայության են մեկնել Թումանյանի տարածաշրջանի առաջին նորակոչիկները

Զինվորական ծառայության են մեկնել Թումանյանի տարածաշրջանի առաջին նորակոչիկները 08.07.2024

Հուլիսի 8-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ Ալավերդի համայնքում ներկա են եղել Թումանյանի տարածաշրջանի նորակոչիկների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Ներկա էին նաև զինակոչիկների հարազատներն ու ընկերները:

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 04.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 3-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջել է աղետի գոտում: ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները: Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:

Կառավարությունը հաստատել է Լոռիում և Տավուշում աղետից տուժած ընտանիքներին փոխհատուցման կարգը

Կառավարությունը հաստատել է Լոռիում և Տավուշում աղետից տուժած ընտանիքներին փոխհատուցման կարգը 04.07.2024

ՀՀ Կառավարությունը հուլիսի 4-ին հաստատել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թ. մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը: Ըստ այդմ՝ կսահմանվեն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման շահառուները, փոխհատուցման ենթակա առաջնային վնասները, փոխհատուցման պայմանները և ընթացակարգը, դիմումի ներկայացման և դրա հիման վրա փոխհատուցման տրամադրման կարգը։ Կարգավորվելու է ֆիզիկական անձանց պատճառված վնասի առաջնային փոխհատուցումը, այսինքն՝ արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան շենքի բնակարանին կամ անհատական բնակելի տանը և կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասի փոխհատուցումը՝ պայմանավորված բնական կենսաապահովման և առաջնային կարիքների ապահովման անհրաժեշտությամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 17:35:20